Մառնեուլիի գրադարանում վերջին 6 ամսում գրանցվել է 159 նոր ընթերցող
Վերջին 6 ամիսների ընթացքում Մառնեուլիի գրադարանն օգտագործվել է մոտ 3000 օգտատերերի կողմից, ինչը հստակորեն վկայում է նրա աճող ժողովրդականության և համայնքային կյանքում կարևոր դերի մասին: Գրադարանում ներկայացված են տարբեր ժանրերի գրականություն՝ դրամա, մանկական գրականություն, դասական, հեքիաթներ, առակներ և այլն: Մառնեուլիի հանրային գրադարանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես պահանջված է վրացի հեղինակների գրականությունը։

Գրքերը կարելի է
տուն տանել գրադարանից, ինչպես նաև կարդալ հենց գրադարանում: Վիճակագրության համաձայն՝ ընթերցողների մեծ մասը նախընտրում է կարդալ  տանը, թեև ընթերցողները նույնպես օգտվում են գրադարանի տարածքից։ 14-ամյա Աննան, ով գրադարանի գրքերից հաճախ օգտվող է, կիսվում է իր փորձով

«Ես հիմնականում կարդում եմ ժողովրդական մանկական գրքեր, հաճախ չեմ գալիս հանրային գրադարան, բայց տանում եմ տուն ու այդպես կարդում։ Այս գրքերից ես ստանում եմ այն, ինչ չգիտեմ և ինձ շատ է դուր գալիս այս գործընթացը»,- ասում է 14-ամյա Աննան։

Մառնեուլիի հանրային գրադարանի տնօրեն Լանա Խեխալաշվիլին մեզ անվանել է տարվա լավագույն 10 գրքերը ամբողջ քաղաքապետարանում:

Ջ.Կ. Ռոուլինգ «Հարի Փոթեր»
Հարրի Փոթերի շարքը բաղկացած է յոթ գրքից, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է Հոգվարթսի և Հարրիի կյանքի մեկ տարվա իրադարձությունները: Շարքը լայնորեն հայտնի է իր յուրահատուկ աշխարհով, հետաքրքիր կերպարներով և խորը թեմաներով։

Սառա Ջ. Մաաս «Ապակե գահը»
Սառա Ջ. Մաասի «Ապակե գահը» ֆանտաստիկ վեպերի շարք է, որը հետևում է երիտասարդ և հզոր մարդասպան Սելեն Սարդոթիենի արկածներին: Շարքը պատմում է նրա պայքարը հանուն ազատության և իշխանության թագավորական արքունիքում, ինչպես նաև նրա բացահայտումը, որ նա շատ ավելի մեծ ուժ ունի, քան ինքը գիտակցում է:

Հարփեր Լի, «Ծաղրասարյակ սպանելը»
Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» ամերիկյան գրականության դասական վեպ է, որն առաջին անգամ հրատարակվել է 1960 թվականին։ Գիրքը պատմում է հարավային մի փոքրիկ քաղաքի մասին Մեծ դեպրեսիայի ժամանակ և կենտրոնանում է ռասիզմի, անարդարության և մանկության թեմաների վրա:

Ագաթա Քրիստի - դետեկտիվներ
Դետեկտիվների թագուհի ճանաչված Ագաթա Քրիստիի կյանքը նույնքան հետաքրքիր է, որքան նրա աշխատանքը։ Այն լի է հետաքրքիր ու առեղծվածային փաստերով, խճճված պատմություններով։ Ահա թե ինչն օգնեց Ագաթային դառնալ համաշխարհային բեսթսելեր և տարբեր ձևերով մտնել պատմության մեջ:

Նոդար Դումբաձե "Ես, տատիկը,  Իլիկոն և Իլարիոնը"
«Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» Նոդար Դումբաձեի առաջին և ամենահայտնի վեպն է։ Ներկայացման գլխավոր հերոսը՝ Զուրիկելա Վաշալոմիձեն, ապրում է տատիկի հետ Գուրիայի Խիդիստավի գյուղում։ Իլիկոն և Իլարիոնը Զուրիկելայի հարեւաններն են, թեև նրանց հարաբերությունները շատ են դուրս գալիս պարզ դրացիությունից: Նրանք ապրում են որպես մեկ ընտանիք, կիսում են միմյանց ուրախություններն ու տխրությունները:

Էնիդ Բլայթոնի «Հանրահայտ հնգյակ» շարքը
Էնիդ Բլայթոնը աշխարհի ամենահայտնի մանկագիրներից է, ով իր անունն է ձեռք բերել «Հայտնի հնգյակը»-ով,  գրախանութներում առաջին անգամ հայտնվել է 1942 թվականին, թեև այն թարգմանվել է վրացերեն միայն վերջերս։
Էնիդ Բլայթոնը ծնվել է Լոնդոնում 1897 թվականին և ապրում էր Բաքինգհեմշիրում՝ վայելելով շների, այգեգործության և գյուղի զբոսանքները: Նա շատ բան գիտեր բույսերի, թռչունների և կենդանիների մասին։ Նրան հատկապես դուր է եկել Դորսեթը` այն տարածքը, որտեղ տեղի են ունենում հայտնի հնգյակի արկածները:

Թինաթին Բերիձե «Գողացված սեր» «Երկրորդ հնարավորություն».
Թինաթին Բերիձեի «Գողացված սերը» և «Երկրորդ հնարավորությունը» ժամանակակից վրացական վեպեր են, որոնք պատմում են սիրո, հույզերի, մարդու անհատական ​​զարգացման ու պայքարի մասին։

Չինգիզ Աբդուլաև «Դետեկտիվներ»
Չինգիզ Աբդուլաևը հայտնի ադրբեջանցի գրող է, որը հիմնականում հայտնի է իր դետեկտիվ վեպերով։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են հետաքրքիր պատմություններով, հոգեբանական խորությամբ և անսպասելի անակնկալներով։ Աբդուլաեւի գրքերը լայն տարածում ունեն հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Վրաստանում։

Էլխան Էլաթլին Բաքվից եկած Խեփիան։
Էլխան Էլաթլիի « Բաքվից եկած Խեփիան» հայտնի ադրբեջանցի գրողի հեղինակած դետեկտիվ վեպն է, որը պատմում է առեղծվածային իրադարձությունների և հետաքրքիր հետաքննությունների մասին։ Այս ստեղծագործությունն առանձնանում է լարված սյուժեով, սուր կերպարներով և սյուժետային անսպասելի շրջադարձերով։

Ռևազ Ինանիշվիլիի պատմվածքները
Ռևազ Ինանիշվիլին վրացի գրող էր, որը հայտնի էր իր պատմվածքներով և արձակով։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են խորը հոգեբանական խորությամբ, բարդ ոճով և մարդու ներաշխարհի խորը նկարագրությամբ։ Ինանիշվիլին ընթերցողին ցույց է տալիս մարդկային զգացմունքներն ու փոխհարաբերությունները, որոնք կարևոր դեր են խաղում նրա պատմվածքներում։


Մառնեուլիի հանրային գրադարանը երիտասարդներին առաջարկում է տարբեր ժանրերի գրական գրքեր։ Սա հստակ տեսանելի է 10 ամենաընթեռնելի գրքերի ցանկում՝ դրանով իսկ նպաստելով գրադարանից օգտվողների մտավոր և ստեղծագործական զարգացմանը:

Մառնեուլիի հանրային գրադարանը բացվել է 2017թ. Դրա կառուցման համար տեղական բյուջեից ծախսվել է 333.000 լարի, իսկ հրապարակը գույքագրմամբ ու անհրաժեշտ դեկորացիաներով հագեցնելու համար հատկացվել է 336.048 լարի։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 669 հազար լարի։

Մառնեուլիի հանրային գրադարանից այս տարի օգտվել է մոտ 3000 մարդ, գրադարանն ունի ինչպես ճանաչողական, այնպես էլ գիտական ​​գրականություն։ Ըստ վիճակագրական տվյալների՝ հանրային գրադարանի այցելուների հիմնական կատեգորիան 9-16 տարեկան երիտասարդներն են։ Տարվա ընթացքում բաժանորդագրված գրքերի թիվը հասնում է 1760-ի, իսկ վերջին 6 ամիսների տվյալներով գրադարանում գրանցվել է 159 նոր ընթերցող։

Հեղինակ ՝  ნინო გუსეინოვა


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google