Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղում կկազմակերպվի
արտաքին լուսավորություն։
Տեղական ինքնակառավարումը լապտերների տեղադրման համար 56049 լարիի
մրցույթ է հայտարարել։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ կտեղադրվի
ընդհանուր 11 նոր սյուն՝ լուսարձակներով և կաբելային ցանցով, ինչպես
նաև տեղադրվեն լույսեր և կաբելային ցանց առկա 40
մետաղական և 15 փայտյա սյուների վրա։
Մրցույթի
գումարի 100%-ը ֆինանսավորում է ՏԻՄ-ը, որին մասնակցել
ցանկացող հայտատուները կկարողանան մասնակցել օգոստոսի 10-15-ն ընկած
ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները քաղաքապետարանին
հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 30 օրացուցային օրվա
ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան