Մառնեուլիի դպրոցներում ավարտվել է առաջին դասարանցիների գրանցման վերջին փուլը

Ավարտվել է հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման չորրորդ փուլը



Մառնեուլիի 74 հանրակրթական դպրոցներ այս տարի կընդունեն մինչև 1900 առաջին դասարանցի։

Ինչպես Ռադիո «Մառնեուլ»-ին հայտնել է ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, ուսումնական հաստատություններում գրանցման վերջին՝ ընդհանուր փուլը շարունակվել է հունիսի 27-ից հուլիսի 12-ը։

Նրա պարզաբանմամբ՝ այս փուլում մնացած անվճար կամ նախորդ փուլերում ազատված տեղերում հաշվառվել են այն
աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում կամ ովքեր ցանկացել են փոխել գրանցումը։

«Չորրորդ փուլում դպրոցը աշակերտին գրանցում է ծնողի օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։

Իրմա Դավաձեն պարզաբանել է նաև, որ այս տարի գործում է «Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, որի շրջանակներում Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում արդեն բաժանվել է մինչև 1700 դյուրակիր համակարգիչ։

2024-2025 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 16-ին։

Լուսանկար՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google