Մառնեուլի-Գարդաբանի շրջանից «Վրացական երազանքի» պատվիրակ է որոշվել Զաուր Դարգալին

Մառնեուլիի և Գարդաբանիի պատվիրակը կլինի Զաուր Դարգալին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ օգոստոսի 15-ին, ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանքի» 22 պատվիրակներին։ Նրանց թվում է խորհրդարանական Զաուր Դարգալին։

«Դավիթ Սոնղուլաշվիլի - Գուրջաանի-Սագարեջո-Սիղնաղի-Դեդոփլիսծկարո

Իրակլի Կադագիշվիլի – Թելավի-Ախմետա-Կվարելի-Լագոդեխի; գործող պատգամավորներ են , ինչպես գիտեք։

Ինչ վերաբերում է Ռուսթավիին և Գարդաբանի պատմական գյուղերին, ապա առաջադրվելու է գործող պատգամավոր Իրակլի
Շատակիշվիլին։

Մառնեուլի-Գարդաբանի Զաուր Դարգալի

Ինչ վերաբերում է Բոլնիս-Դմանիսի-Թեթրիսծկարո-Ծալկա, ապա այստեղ առաջադրվելու է Բոլնիսի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Շերազադիշվիլին

Ախալցխա-Բորժոմի-Ասպինձա-Ադիգենի Անտոն Օբոլաշվիլի, նույնպես գործող պատգամավոր.

Ախալքալաք-Նինոծմինդա- գործող պատգամավոր Սամվել Մանուկյան

Մցխեթա-Մթիանեթում մեր համամասնական ցուցակում որպես պատվիրակ կառաջադրվի պարոն Դիմիտրի Խունդաձեն։

Որպես թեկնածու կներկայացվի Գորի-Կասպի Գորի քաղաքապետի պաշտոնակատար պարոն Լադո Խինչեգաշվիլին։

Խաշուրի-Կարելի՝ պատգամավորի ժամանակավոր պաշտոնակատար Զազա Դուգլաձե

Քութայիսում ներկա է նաև պատգամավորի ժամանակավոր պաշտոնակատար Զազա Լոմինաձեն

Ծկալտուբո-Սամտրեդիա-Վանի-Խոնի Գիվի Ճիճինաձե

Սաչխերե-Ճիաթուրա-Խարագաուլի Պաատա Կվիժինաձե

Զեստափոնի-Բաղդաթի-Թերժոլա-Տկիբուլի շրջանում կառաջադրվի նահանգապետի պաշտոնակատար պարոն Զվիադ Շալամբերիձեն։

Զուգդիդիում մեր թեկնածու պատվիրակը կլինի Դաթո Կոդուան, ով նախկին փոխնահանգապետն է և մեր թիմի անդամ է 2012 թվականից։

Գիորգի Խախուբիան պատգամավոր է Փոթի-Խոբի-Սենակում

Մարտվիլի-Աբաշա-Ծալենջիխա-Չխորոցկուն կներկայացնի պարոն Իլիա Ինջիան, ով հաջողակ գործարար է։

Գուրիայում մեր թեկնածուն կլինի պարոն Վասիկո Չիգոգիձեն Օզուրգեթի-Լանչխուտի-Չոխատաուրի քաղաքից։

Ռաչա-Լեչխում-Սվանեթի պարոն Գոչա Էնուկիձեն, նույնպես գործող պատգամավոր։

Բաթումում Արչիլ Բերիձեն, ում ճանաչում եք «Ալիլո» խմբից, ով «Ալիլո»-ի մենակատարն է, Բաթումիում մեր թեկնածուն կլինի։

Մեր թեկնածուն կլինի Քոբուլեթիում հաջողակ գործարար պարոն Գիա Չկոնիան։

Խելվաչաուրի-Կեդա-Շուախևի-Խուլո պարոն Անզոր Բոլկվաձե, ԱԺ պատգամավորի պաշտոնակատար.

Ելքի վայրում բոլոր պատվիրակները ներկայացված կլինեն «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով։ Ըստ այդմ, մենք ապահովելու ենք, որ հաջորդ գումարման խորհրդարանում գոնե բոլոր քաղաքներն ու մարզերը ունենան իրենց ներկայացուցիչները՝ դրանով մասամբ վերացնելով մեծամասնական ընտրակարգի վերացման հետ կապված թերությունը
։ - ասաց վարչապետը

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունն իրավունք ունի կուսակցական ցուցակը կազմելիս 30 ընտրատարածքներից որևէ մեկի պատվիրակության թեկնածու նշանակել խորհրդարանի անդամության թեկնածու։ Մասնավորապես, նշված կուսակցական ցուցակում այս թեկնածուի ազգանվան և անվան կողքին նշել այն շրջանի համարը, որի պատվիրակության թեկնածուն որոշված ​​է լինել։ Ընտրական օրենսգրքում նշված փոփոխությունները երրորդ ընթերցմամբ պաշտպանվել են մայիսի 15-ին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ოქტომბერი 2024 »»
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 123