«Մառնեուլի» հեռուստաընկերության սեփականատերը 4 ամսում երկու
անգամ փոխվել է։
Թոռնիկե Չաբալոշվիլին դարձել է ընկերության բաժնետոմսերի 100%-ի
սեփականատերը, իսկ նախկին սեփականատեր Զազա Բաբլուանին տեղափոխվել է
գործադիր տնօրենի պաշտոն։
Հուլիսի 8-ին հրապարակված ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական
իրավաբանական անձանց ռեգիստրից քաղվածքի համաձայն՝ Թոռնիկե
Չաբալոշվիլին հեռուստաընկերությունն ամբողջությամբ գնել է Զազա
Բաբլուանիից։ Գնման գումարը գնման մեջ նշված չէ։
Ըստ քաղվածքի՝ գլխավոր տնօրենն
է Թոռնիկե Չաբալոշվիլին, իսկ
գործադիրը՝ Զազա Բաբլուանին։
Նշենք, որ Marneuli TV-ն այս տարի վաճառվել է երկրորդ անգամ։ Սկզբում`
ապրիլի 2-ին, Զազա Բաբլուանին հեռուստաընկերությունը գնել է Շալվա
Շուբլաձեից։ Արդյունքում Զազա Բաբլուանին Զվիադ Կեչակմաձեի հետ
գլխավորել է հեռուստաընկերությունը։
Հեռուստատեսության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ «Մառնեուլի»
հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2006 թվականի հունիսի 1-ին որպես
«Մարնեուլի» հեռուստաընկերության սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն։ Հեռուստատեսությունը Մառնեուլիում աշխատել է դեռևս
մինչև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցվելը։ Այն 25
տարի ղեկավարել է Շալվա Շուբլաձեն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան