Մառնեուլիից ազգային ​​քննություններին դրամաշնորհ է ստացել 14 ուսանող

Միասնական  ազգային քննությունների  շրջանակներում Մառնեուլիի մունիցիպալիտետից  14 շրջանավարտներ դրամաշնորհ են ստացել։


Նրանցից 12-ը կարողացել են ստանալ 50 տոկոս ֆինանսավորում, մեկ ուսանող ստացել է 70 տոկոս ֆինանսավորում, մեկ ուսանող ՝  100 տոկոս: Նշված տեղեկությունը «Ռադիո Մառնեուլի»-ին  տրամադրել է տեղական  ռեսուրս կենտրոնը։ Նրանց ուղարկած վիճակագրության համաձայն՝ դրամաշնորհը ստացել են քաղաքապետարանի չորս հանրակրթական դպրոցների աշակերտները։

  • Մառնեուլիի քաղաքապետարանի Թամարիս գյուղի թիվ
    1 հանրակրթական դպրոց, (3)
  • Մառնեուլիի քաղաքապետարանի Սաիմերլո գյուղի հանրային դպրոց (1)
  • Մառնեուլի քաղաքի N5 հանրակրթական դպրոց (2)
  • Մառնեուլի քաղաքի N6 հանրակրթական դպրոց (8)

Ընդհանուր առմամբ 97 շրջանավարտ ընդունվել է Մառնեուլիի բուհեր: Խոսքը 3 և ավելի առարկաներից քննություն հանձնած ուսանողների մասին է։ Ինչ վերաբերում է «1+4» ընդունված ուսանողներին, ապա Մառնեուլիում կա 385 այդպիսի ուսանող։


Նույն թեմայով ՝ Մառնեուլցի ուսանողներ, ովքեր բուհերում արժանացել են դրամաշնորհների



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ოქტომბერი 2024 »»
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 123