Մառնեուլիի մունիցիպալիտետի 8 ընտրական տեղամասերում մոդելավորված
քվեարկության գործընթաց է անցկացվելու։
Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել քվեարկության գործընթացին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկատվության համաձայն՝
նմանակված քվեարկության գործընթացի նպատակն է ընտրողներին տեղեկացնել
ընտրական տեխնոլոգիաների կիրառման մասին և զարգացնել քվեարկության
ընթացակարգերի գործնական հմտությունները։
«
Էլեկտրոնային ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական
քարոզարշավի շրջանակներում ընտրական վարչությունը կիրականացնի եւս մեկ
լայնածավալ նախագիծ։ Սեպտեմբերի 11-ին երկրի 598 ընտրատեղամասերում,
այդ թվում՝ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում,
կանցկացվի կեղծ քվեարկություն, որին կարող է մասնակցել ցանկացած
ընտրող»։ - նշված է ԿԸՀ հայտարարության մեջ
Մոդելավորված քվեարկության գործընթացը կանցկացվի սեպտեմբերի 11-ին։
Քվեարկությունը կսկսվի ժամը 11:00-ից և կտևի մինչև 18:00-ն։
«
Ընտրողներն անձամբ կծանոթանան ստուգման և ձայների հաշվման
մեքենաների աշխատանքին։ Ընտրական պաշտոնյաները շահագրգիռ անձանց
կբացատրեն գրանցման կարգը, նրանք նաև իրենք կանցնեն քվեարկության
ընթացակարգերը՝ քվեաթերթիկի վրա թեստային շրջան ներկելով գրանցողի
սեղանի մոտ, քվեաթերթիկի վրա շրջան ներկելով գաղտնի քվեարկության
խցիկում, քվեաթերթիկը տեղադրելով՝ գաղտնիությունն ապահովելու
համար ձայների հաշվման մեքենայի մեջ (արկղում): -
նշված է ԿԸՀ հայտարարության մեջ
Մառնեուլիում մոդելավորված ընտրատեղամասերը կբացվեն հետևյալ վայրերում
՝
Մառնեուլի քաղաք - N5 հանրակրթական դպրոց;
Շահումյան - Շաումյանի թիվ 3 հանրակրթական դպրոց;
Ալգեթի գյուղ - մանկապարտեզ;
Ծերեթելի գյուղ - հանրակրթական դպրոց;
Քութլիարի գյուղ - հանրակրթական դպրոց;
Կիզիլաջլո գյուղ - հանրակրթական դպրոց;
Կուլար գյուղ - հանրակրթական դպրոց;
Շուլավերի գյուղ - հանրակրթական դպրոց;
Քվեմո Քարթլիի բոլոր մունիցիպալիտետներում կանցկացվի
մոդելավորված ընտրական գործընթացը։ Ռուսթավիում կբացվի 12
ընտրատեղամաս, Գարդաբանիում՝ 7, Բոլնիսիում՝ 23, Դմանիսում՝ 16,
Ծալկայում՝ 5, Թեթրիծղարոյում՝ 5։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան