Քաղաքական միավորումներից նախորդ հաշվետու տարում ամենաշատ
նվիրատվությունները ստացել է իշխող «Վրացական երազանք»-ը։
Օգոստոսի տվյալներով՝ նրանց հաշվին գրանցվել է 1 մլն 758 հազար լարի
նվիրատվություն։
Հակակոռուպցիոն բյուրոն, որի նպատակը, ինչպես անունն է հուշում,
կոռուպցիայի դեմ պայքարն է, գրանցում է կուսակցական
նվիրատվությունները։ Դոնորների ինքնությունը բաց է, ինչը թույլ է
տալիս որոշել, թե ինչ շահեր են մղում այս կամ
այն կուսակցությանը
նվիրատվություն անող ընկերությունը կամ անհատը։
«Ռադիո Մառնեուլին» հետաքրքրվեց՝ իշխող կուսակցության
նվիրատուների ցուցակում կա՞ն «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ
Մառնեուլից կամ նրանց հետ առնչություն ունեցող անձինք։
Նշենք, որ 2012 թվականից սկսած նվիրատվությունների ցանկը գրանցված է
Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում։ Այն ժամանակվանից, երբ «Վրացական
երազանքը» դեմոկրատական ճանապարհով հաղթեց Ազգային Շարժմանը։
Որքան էլ զարմանալի լինի, դոնորների ցուցակում չկար «Վրացական
երազանքը» ներկայացնող պատգամավորներից ոչ մեկը՝ ոչ ներկա, ոչ նախկին:
2012 թվականից համամասնական ցուցակով պատգամավորի աթոռին նստած Մախիր
Դարզիևը նվիրատվություն չի արել, մեծամասնական պատգամավոր Ալի
Մամեդովը, Ռուսլան Հաջիևը, Թամազ Նավերյանը, Սավալան Միզրոևը, Զաուր
Դարգալին։ Կուսակցության շահերը պաշտպանող ինքնակառավարման
պաշտոնյաներին չեք տեսնի, ոչ էլ նախկին քաղաքապետերին՝ Թեմուր
Աբազովին, Զաուր Դարգալին՝ որպես նախկին քաղաքապետ, կամ գործող
նախագահ Քենան Օմարովին։ Նվիրատուների թվում գրանցված չէ նաև
Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահը։
Մենք քաղել ենք 2012 թվականից առ այսօր տվյալները, թե ում է
նվիրաբերվել գումարը։ Մառնեուլիի բնակիչներին ճանաչելու համար
օգտագործել ենք 2800 անձնական համարի առաջին չորս թվանշանները, որը
ցույց է տալիս մարդու ծնունդը Մառնեուլիի քաղաքապետարանում։
Հատկանշական է, որ 2022 թվականից հետո Մառնեուլիի ոչ մի բնակիչ որևէ
կուսակցության գումար չի նվիրաբերել։
Առաջարկում ենք անձանց անունները և նվիրաբերված գումարի չափը։
2021 թվական
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» Հուսեյնալի Գյանջաև՝
5000.00 լարի.
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» Ագիլ Ամիրջանով ՝
2,200.00 լարի.
Ագիլ Ամիրջանովը Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և
նյութատեխնիկական աջակցության ծառայության ղեկավարն է 2023
թվականից։
2020 թվական
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» 21/09/2020 Պաատա
Շուբիթիձե - 60,000.00
Պաատա Շուբիթիձեն «Կցիա» ՍՊԸ-ի սեփականատերն է։ Մառնեուլիում
ճանապարհաշինական նախագծերի համար ամենաշատ մրցույթները շահել է այս
ընկերությունը։ Պաատա Շուբիթիձեն նաև Մառնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր
Շուբիթիձեի հայրն է։
2019 թվականին նվիրատվությունը չի գրանցվել
2018 թվական
«Վրացական երազանք» կուսակցությունը բացահայտորեն պաշտպանել է Սալոմե
Զուրաբիշվիլիի թեկնածությունը 2018 թվականի նախագահական
ընտրություններում։ Մառնեուլում գրանցված անձանց նվիրատվությունները
կուսակցությանը չեն գրանցվում, թեև Սալոմե Զուրաբիսշվիլիի՝ որպես
անկախ թեկնածուի հաշվին երկու նվիրատվություն է եղել Մառնեուլից։
Սալոմե Զուրաբիշվիլի անկախ թեկնածու 26.11.2018 Ադիլ Ալիև՝ 8000.00
լարի
Ադիլ Ալիևը Մառնեուլիի քաղաքային խորհրդի պատգամավոր է «Վրացական
երազանքի» կուսակցության ցուցակից
Սալոմե Զուրաբիշվիլիի անկախ թեկնածու Թամար Կալդանին՝ 500,00 լարի
2017 թվական
Իրակլի Բոչորիշվիլի - 2900,00 լարի
Շուքուր Աբբասով - 67,50 լարի
Ագիլ Ամիրջանով - 45,00 լարի
2023 թվականից Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և
նյութատեխնիկական աջակցության ծառայության ղեկավար։
2016 թվական
Ինթիգամ Իսմաիլով - 33000,00 լարի
Վասիլ Խահուլաշվիլի - 20000,00 լարի
Մառնեուլիի քաղաքային խորհրդի անդամ «Վրացական երազանքից»
2015 թվական
Իրակլի Խորբալաձե 10,000.00
2014 թվական
Ինթիգամ Իսմաիլով - 35000,00 լարի
Էլչին Գեյդարով - 400,00 լարի
Էլչին Գեյդարով - 220,00 լարի
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան