«Մառնեուլի» 2024-ի տոնակատարությունը Մառնեուլիի քաղաքապետարանին
արժեցել է 168 898 լարի։
Ըստ քաղաքապետարանի հայտարարած մրցույթների՝ Մառնեուլիի
քաղաքապետարանի, գրադարանի և մշակույթի տան շենքը մաքրելու համար
ծախսվել է 3800 լարի, միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 155
101 լարի, իսկ պետական կառույցների ներկայացուցիչների համար սեղան է
դրվել, որն արժեցել է 9997 լարի։
Երեք մրցույթներից երկուսը ձեռք են բերվել պարզեցված եղանակո։
- 9997 լարի, հյուրընկալելով պետական կառույցների
ներկայացուցիչներին՝ ձեռնարկատեր Վլադիմիր Քիմաձեին
- 3800 լարի - շենքերի մաքրում - անհատ ձեռնարկատեր Էլվար
Մամեդով
Ինչ վերաբերում է մեկ այլ մրցույթի, որին հայտարարվել է 155 101 լարի,
մասնակցել է 3 հայտատու, հաղթող է ճանաչվել «Միքս-Ստուդիո» ՍՊԸ-ն։
Նշված ընկերությունն ապահովել է տարբեր միջոցառումների անցկացումը
Մառնեուլիում։ Նրանց թվում Ադրբեջանից հրավիրված երգչուհի Ռոզա
Զերգերլին, ով ադրբեջանականից բացի կատարել է ռուսական երգեր։ Փաստին
հաջորդեց որոշ տեղացիների դժգոհությունը։
Մառնեուլիի սակրեբուլոյի որոշմամբ՝ «Մառնեուլոբան» պետական տոն է և
այն պետք է նշվի ամեն տարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան