Էթնիկ փոքրամասնությունների քաղաքական ներգրավվածությունը ընտրություններում. հետազոտություն
Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների քաղաքական ներգրավվածությունը մնում է կարևոր մարտահրավեր, ասվում է IDFI-ի ուսումնասիրության մեջ, որը հեղինակել է Մառնեուլից Ֆագան Աբբասովը: Մենք հակիրճ ամփոփեցինք այն հիմնական բացահայտումները, որոնք շեշտեց հետազոտողը:
Խորհրդարանական ընտրությունները և վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետական ​​կառույցների, քաղաքական կուսակցությունների և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև հարաբերությունները թույլ են։ Սա ազդում է բնակչության ակտիվության և քաղաքական
գործընթացներում ներգրավվածության վրա։



Ընտրությունների արդյունքները ՝

2020 թվականի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրատարածքների թիվը 73-ից նվազել է 30-ի, իսկ համամասնական ընտրակարգով խորհրդարան է ընտրվել 120 պատգամավոր։ 48 քաղաքական կուսակցությունների և 2 ընտրական դաշինքների մասնակցության ֆոնին 490 մեծամասնական թեկնածուներից միայն 16-ն էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Մանդատը ստացել է 9 կուսակցություն, թեև էթնիկ ադրբեջանցիների և հայերի ներկայացվածությունը խորհրդարանում մնացել է նվազագույն։


Էթնիկ փոքրամասնությունների ներկայացվածությունը

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խորհրդարանի 1335 թեկնածուներից միայն 33-ն են եղել ազգությամբ ադրբեջանցի կամ հայ: Սա վկայում է այն մասին, որ կուսակցությունների ցուցակները ներկայացված չեն ըստ ազգային փոքրամասնությունների շահերի։ Ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքի» թեկնածուները հավաքել են ձայների կեսից ավելին, իսկ ընտրողները բաժանվել են ճամբարների, ինչը հատկապես կվատթարացնի էթնիկ փոքրամասնությունների վիճակը։



Քաղաքական ներգրավվածության խնդիրներ

Հետազոտության մասնակիցներն ու փորձագետները կարծում են, որ քաղաքական ներգրավվածությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետության քաղաքական կամք։ Վրաստանում ժողովրդավարության որակն էլ ավելի է վատացել. 2009թ.-ից իրականացվող ռազմավարություններում նախատեսվում էր ավելացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը կուսակցական ցուցակներում, թեև այդ ուղղությամբ հաջող քայլեր չեն ձեռնարկվել։



Տեղեկատվություն և հաղորդակցություն

Վրաստանում ազգային փոքրամասնությունների համայնքները հաճախ մնում են մեկուսացված: Պետական ​​լեզվի չիմացությունը և տեղեկատվության պակասը կարևոր խնդիրներ են։ Փորձագետներն ու ֆոկուս խմբերը նշում են, որ պետական ​​ռազմավարությունը նախատեսում էր ԶԼՄ-ներում տեղեկատվության հասանելիություն, սակայն այս առումով բավարար քայլեր չեն ձեռնարկվել։ Հանրային հեռարձակողի լրատվական քաղաքականությունը չի ծառայում էթնիկ փոքրամասնությունների կարիքներին։


ՏԻՄ ընտրություններ և ներկայացուցչություն

Տեղի երիտասարդների կարծիքով՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացվածությունը քաղաքականության մեջ աճում է, թեև դա չի վերաբերում բոլոր մարզերին։ Օրինակ, էթնիկ հայերն ավելի լավ են ներկայացված Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, քան Քվեմո Քարթլիի այլ մունիցիպալիտետներում, որտեղ նման ներկայացվածությունն ավելի քիչ ակտիվ է:



Հակասություններ ընտրությունների ժամանակ

Փորձագետները նշում են, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ էթնիկ փոքրամասնությունների հետ կապված հակամարտությունն ավելանում է։ Թեկնածուների նկատմամբ հաճախ ճնշում է գործադրվում, ինչը բացասաբար է անդրադառնում փոքրամասնությունների քաղաքական ներգրավվածության վրա։ 2016 թվականի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերն ու հակասությունները ցույց են տալիս, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները սպառնում են քաղաքական գործընթացների անվտանգությանը։


Քաղաքական փոփոխություններ

2008 թվականից ի վեր Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների աջակցությունը իշխող կուսակցությանը զգալիորեն նվազել է։ 2012-ին 85% աջակցությունը նվազել է մինչև 70,7%, իսկ 2016-ին` 53,48%: 2020 թվականի ընտրություններում մրցակիցների ձայների թիվը գրեթե եռապատկվել է։


Եզրակացություն

Վերջին տարիներին էթնիկ փոքրամասնությունների ընտրական վարքագիծը էական փոփոխություններ է կրել։ Իշխանության կողմից պահանջվող քաղաքական կամքի և օրենսդրական մեխանիզմների բացակայության դեպքում այդ խմբերը կարող են դառնալ քաղաքական գործընթացների կարևոր մասնակից։ Քաղաքական կուսակցությունները պետք է աշխատեն՝ հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների կարիքները և սերտ կապ հաստատեն նրանց հետ՝ ապահովելու նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

Ուսումնասիրության ամբողջական տարբերակի համար սեղմեք այստեղ


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ნოემბერი 2024 »»
28293031 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1