Ռադիո Մառնեուլիի լրագրողների նկատմամբ ագրեսիա է դրսևորվել
Մառնեուլիի թիվ 7 ընտրատարածքում
, որտեղ հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները հարձակվել են նրանց
վրա։ Ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար այնտեղ գտնվող
լրագրողները բազմիցս խնդրել են հնարավորություն ընձեռել լուսաբանելու
միջադեպը, սակայն հանձնաժողովի անդամները սկսել են բղավել նրանց վրա և
արգելել
նկարահանել։
Այս ամենին նախորդել էր տեսախցիկների օգտագործման իրավունքի խնդրանքը,
թեև հանձնաժողովի անդամները դրանից զայրացել էին և փորձում էին
հեռացնել լրագրողներին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան