Վրաստանի կառավարությունը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել
օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետեւանքով զոհված
հինգ երեխաների ողբերգության պատճառով։
Սգո օրվա կապակցությամբ հանրապետության ողջ վարչական շենքերից
կիջեցվեն պետական դրոշները։ Հինգ երեխաների հուղարկավորությունը
տեղի կունենա վաղը՝ հունվարի 9-ին։
Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 5-ին, երբ հրդեհ է բռնկվել
Սաբերիոյի Չոլարիասների տանը։ Տանը տատիկն ու հինգ
թոռներն էին, որոնց
բերել էին Զուգդիդիից Ամանորի գիշերը։ Հրդեհը, ամենայն
հավանականությամբ, բռնկվել է փայտի վառարանը վառելու փորձի ժամանակ
բենզինի չարաշահումից։ Փայտե տունն ամբողջությամբ այրվել է,
երեխաներին փրկել չի հաջողվել։
Մահացածներից ամենամեծը 8-ամյա աղջիկ էր, փոքրը՝ 8 ամսական։ Երեխաների
տատիկին այրվածքներով տեղափոխել են Քութաիսիի ուղեգրային հիվանդանոց։
Նրա վիճակը կայուն ծանր է։
Հատկանշական է, որ հունվարի 6-ը սգո օր է հայտարարվել նաեւ օկուպացված
Աբխազիայում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան