Այսօր՝ հունվարի 9-ին, Վրաստանում սգո օր է օկուպացված Գալիի շրջանի
Սաբերիո գյուղում հրդեհի հետեւանքով զոհված հինգ երեխաների
ողբերգության պատճառով։
Այսօր առավոտից սգո օրվա կապակցությամբ երկրի ողջ վարչական շենքերի,
այդ թվում՝ Մառնեուլիի քաղաքապետարանի շենքերի վրա կիսագծին իջեցվել է
ազգային դրոշը։
Երեխաներին կհուղարկավորեն այսօր՝ հունվարի 9-ին։
Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 5-ին, երբ հրդեհ է բռնկվել
Սաբերիոյի
Չոլարիասների տանը։ Տանը տատիկն ու հինգ թոռներն էին, որոնց
բերել էին Զուգդիդիից Ամանորի գիշերը։ Հրդեհը, ամենայն
հավանականությամբ, բռնկվել է փայտի վառարանը վառելու փորձի ժամանակ
բենզինի չարաշահումից։ Փայտե տունն ամբողջությամբ այրվել է,
երեխաներին փրկել չի հաջողվել։
Մահացածներից ամենամեծը 8-ամյա աղջիկ էր, փոքրը՝ 8 ամսական։ Երեխաների
տատիկին այրվածքներով տեղափոխել են Քութաիսիի ուղեգրային հիվանդանոց։
Նրա վիճակը կայուն ծանր է։
Հատկանշական է, որ հունվարի 6-ը սգո օր է հայտարարվել նաեւ օկուպացված
Աբխազիայում։
Ռադիո "Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան