Մառնեուլիի ամերիկյան անկյունում մեկնակում է անգլերեն լեզվի բանավոր դասընթաց ․ գրանցումը սկսված է

Մառնեուլիի ամերիկյան անկյունը երիտասարդներին հրավիրում է Անգլախոսների ակումբ։



Եթե ​​դուք 14 տարեկան եք կամ ավելի բարձր, ունեք անգլերենի A2 մակարդակ, հետաքրքրված եք ամերիկյան մշակույթով և ցանկանում եք բարելավել ձեր խոսակցական անգլերենը, ապա այս հնարավորությունը ձեզ համար է:

Անգլերենի ակումբը մի վայր է, որտեղ ՝ 

Դուք ավելին կսովորեք ամերիկյան մշակույթի մասին,
Դուք կզարգացնեք խոսակցական բառապաշար,
Ձեր հասակակիցների հետ կքննարկեք հետաքրքիր թեմաներ։
Ակումբային հանդիպումները տեղի կունենան ամեն ուրբաթ ժամը 15:00-ին Մառնեուլիի ամերիկյան անկյունում:


Ինչպե՞ս ներգրավվել: Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով և լրացրեք հայտը՝ Գրանցման ձև

«Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են»,- գրված է «American Corner»-ի ֆեյսբուքյան էջում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები