Քաղաքապետարանի հայտարարած 2024 թվականի հրաժեշտի կառնավալի մրցույթը չի կայացել
Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված 2024 թվականի հրաժեշտի կառնավալի մրցույթը չի կայացել։

Անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին ՏԻՄ-ը հայտարարեց «Ամանորյա հրաժեշտի կառնավալ» կոչվող տոնական միջոցառման կազմակերպման ծառայությունների գնման մասին, որի արժեքը 12 440 լարի է։

Այն ժամանակ «Ռադիո Մառնեուլի»-ին հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ միջոցառումը կազմակերպել է քաղաքապետարանի երիտասարդական խորհուրդը։ Բյուրոկրատական ​​պատճառներով այն չէր կարող անցկացվել 2024
թվականին, իսկ աշխատանքները կանցկացվեին հաջորդ տարվա հունվարին։ Ասացին, որ մրցույթի վերնագրում տեխնիկական սխալ կա,  «Ամանորի ճանապարհում»-ի փոխարեն պետք է նշել «Հին տարվա ճանապարհում»:

Կառնավալային մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները մինչև հունվարի 6-ը պետք է ներկայացնեին իրենց հայտերը, սակայն հայտատուներ չմասնակցեցին։

Դեռ հայտնի չէ՝ կհայտարարվի՞ նոր մրցույթ՝ փոփոխված վերնագրով և այլ ժամկետով։

Քաղաքապետարանը նախատեսել էր կառնավալի համար ձեռք բերել տարբեր պարագաներ և սննդամթերք։


• Ֆոտո տարածք՝ նվերների խանութ սպասարկող անձնակազմով
• Դեմքի նկարչության մասնագետ
• Անիմատորների վարձում
• Կառնավալի  կոստյումների վարձույթ
• Կառնավալյան պարագաների գնում
• Գունավոր անձրեւի կաթիլների գնում
• Գունավոր ծուխ
• Մազերի պարագաների գնում
• Կառնավալի տեսողական հարդարման նյութեր
• Արհեստական ​​ձյուն
• Քենդի հավաքածու
• 50 անձի համար նախատեսված բուֆետ
• Երաժշտական ​​խումբ

Լուսանկար՝ Մառնեուլիի քաղաքապետարան/

"Ռադիո Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები