Մառնեուլիում գործող «Green Development Group - Kera» նախաձեռնող
խումբը լուսանկարչական մրցույթ է հայտարարել։
Լուսանկարների մրցույթի թեման ոռոգման ջուրն է։
«
Հրավիրում ենք մասնակցելու «Green Development Group -
Kera»-ի հայտարարած ֆոտոմրցույթին, որի նպատակն է վեր հանել գյուղերի
ոռոգման ջրի խնդիրները։ «Ձեր աշխատանքները կօգնեն բարձրացնել հանրային
իրազեկվածությունը այս հարցի վերաբերյալ և կօգնի մեզ ավելի լավ
հասկանալ Մառնեուլիի գյուղերի ներկայիս իրավիճակը»: - ասված
է Կերայի հայտարարության մեջ
«Քո ոռոգման ջուրը» - Այս ֆոտոմրցույթին կարող է մասնակցել ցանկացած
քաղաքացի։ Հետաքրքրված անձինք կարող են լուսանկարներ և
նկարագրություններ ուղարկել կազմակերպության k
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
էլեկտրոնային
հասցեին 2025 թվականի հունվարի 20-ից փետրվարի 10-ը ընկած
ժամանակահատվածում:
Մրցույթում կհայտարարվեն երեք հաղթողներ, ովքեր կարժանանան հատուկ
մրցանակների։
Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան