Մառնեուլիի քաղաքապետի գյուղում աջակցել են ոռոգման ջրանցքի կառուցմանը
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի գյուղում տեղի է ունեցել ընդհանուր ժողով։ Նրանք աջակցել են Սաբիրքենդի գյուղում ոռոգման ջրանցքի կառուցմանը։

Գյուղի ժողովն անցկացվել է դպրոցի հարակից տարածքում։ Գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում Սաբիրքանդի համար հատկացվել է 20000 լարի, թեպետ քաղաքապետարանը կարող է նախագիծն իրականացնել համաֆինանսավորման միջոցով։ Հանդիպմանը առաջնահերթություն է համարվել նաև հրապարակի դասավորությունը։

Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել են 2025 թվականի
«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում հանդիպումները։ Գյուղի ընդհանուր ժողովներ կանցկացվեն Սաբիրքենդում, Ալգեթիում, Թազաքենդում, Կասումլոյում, Աղմամեդլոյում, Քուշչուում, Կաչագանիում, Թակալոյում և Խանջիգազլոյում:

Այս տարի Վրաստանի մարզերում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամից Մառնեուլիի համար հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակիչների թվի։ Գյուղի համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը՝ 20000 լարի։

Սահմանվել է նաեւ ֆինանսավորման ենթակա ծրագրերի ցանկ, որը, ի տարբերություն նախորդ տարիների, ներառում է նաեւ հասարակական տրանսպորտը։
Առաջնահերթությունների ընտրության նպատակով փետրվարի 10-ից 21-ը կանցկացվեն հանդիպումներ բնակչության հետ։ Մարզում ստեղծված երեք աշխատանքային խմբեր հանդիպումներ կիրականացնեն բնակչության հետ։




Ի՞նչ նախագծեր կարելի է պահանջել գյուղի  աջակցության ծրագրի շրջանակներում
{{VIDEO}}


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google