Նախատեսվում է վերանորոգել Մառնեուլիի քաղաքապետարանի Դիդի Բեգլիարի
գյուղում գործող համակցված մարզահրապարակը։
Տեղական իշխանությունները ծրագրում են վերականգնել այն 180 հազար
լարիով։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ աշխատանքների շրջանակում կկառուցվի
արհեստական խոտածածկով համակցված մարզահրապարակ։ Նախագիծը ներառում
է նաև փողոցային լուսավորության տեղադրում։
Գումարի 100%-ը հատկացվելու է Մառնեուլիի 2025 թվականի բյուջեից։
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են դիմել
փետրվարի 27-ից մարտի 4-ը։
Հաղթողը պարտավոր է աշխատանքները
քաղաքապետարանին հանձնել պայմանագրի կնքման օրվանից 60 օրացուցային
օրվա ընթացքում։
Մառնեուլիի եւս երկու գյուղերում նախատեսվում է մարզահրապարակներ
կառուցել։ Պետական գնումների կայքում հրապարակված մրցույթների
համաձայն՝ Կիրիխլո և Դամիա գյուղերում կկառուցվեն արհեստական
խոտածածկով համակցված մարզահրապարակներ։
Մրցույթների գնահատված արժեքը ՝
- Դամիա գյուղ 180.000
- Կիրիխլո գյուղ 180 000
Գումարը հատկացվում է 2025 թվականի Մառնեուլիի բյուջեից։
/Լուսանկար՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ/