Մառնեուլի քաղաքի մեծամասնական պատգամավոր Վասիլ Խախուլաշվիլին
"Ռադիո Մառնեուլի"-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մի քանի
օրից կսկսվեն Ալգեթի գետի հունի մաքրման աշխատանքները։
Մառնեուլիի մունիցիպալիտետով հոսող Ալգեթի գետի ափը՝ Մառնեուլիի
շուկայի հարևանությամբ, աղտոտված է։ Լողափին կնկատեք պլաստիկ,
ցելոֆան, ապակե և պլաստմասսե շշեր, օգտագործված տակդիրներ,
կենդանիների մնացորդներ, քիմիական և կենսաբանական թափոններ և այլ
կենցաղային և շինարարական աղբ։ Ռադիո
«Մառնեուլին» վերը նշվածի մասին
տեղեկություն է տարածել մարտի 5-ին, այդ ժամանակ Մառնեուլիի
քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ գետի հունի մաքրումը իրենց
իրավասության մեջ չէ։
Այսօր՝ մարտի 19-ին, «Ռադիո Մարնեուլի»-ին տված հարցազրույցում
Մառնեուլի քաղաքի մեծամասնական պատգամավոր Վասիլ Խախուլաշվիլին
հայտարարել է, որ 2025 թվականի բյուջեի քննարկման գործընթացում Ալգեթի
գետի հունի մաքրման վերաբերյալ առաջարկ է արել, և որ մոտ ապագայում
գետի հունը կմաքրվի։
«
Ալգեթի գետի հունը երբեք չի մաքրվել, գետն այլեւս այն
տանելու հնարավորություն չունի, և դա իմ նախաձեռնությունն է եղել, ես
այդ հարցը բարձրացրել եմ բյուջեի առաջին քննարկման ժամանակ, այն
հաստատվել է, և նախատեսվում է մաքրել Ալգեթի գետի հունը, աշխատանքները
կսկսվեն մի քանի օրից։ - ասել է Վասիլ Խախուլաշվիլին
Խախուլաշվիլիի խոսքով՝ Ալգեթի գետի հունը կմաքրվի Մառնեուլիի
կենտրոնական հրապարակից մինչև Մառնեուլի շուկայի հարակից տարածքը։
Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան