Սակրեբուլոյի հաստատմամբ քաղաքապետարանը կիրականացնի 10 800 220 լարի արժողությամբ երկու ճանապարհահատվածի նախագիծ
Այսօր՝ ապրիլի 16-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն Մառնեուլիի քաղաքապետարանին հավանություն է տվել 5 միլիոն 159 հազար 826 լարիի և 5 միլիոն 640 հազար 394 լարիի երկու ծրագիր իրականացնելու համար: Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսների և բյուջեի բաժնի ղեկավար Կոբա Չխիտունիձեն, ելույթ ունենալով Մառնեուլիի քաղաքային խորհրդում, հայտարարել է, որ վերոնշյալ նախագծերի արժեքը գերազանցում է Մառնեուլիի մունիցիպալ հարկերի 5%-ը, ինչի պատճառով քաղաքապետարանին անհրաժեշտ
է եղել սակրեբուլոյի համաձայնությունը՝ նախագծերն իրականացնելու համար։

«Հարկերի 5 տոկոսը՝ դրամային արտահայտությամբ, կազմում է 4 միլիոն 306 հազար 677 լարի՝ հաշվի առնելով, որ երկու նախագծերի արժեքը գերազանցում է 5 տոկոսը, այսինքն՝ այս գումարը։ Ավագանու նիստում հաստատում ստանալու համար ներկայացնում ենք այս երկու նախագծերը»։ - ասել է Կոբա Չխիտունիձեն

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները նախատեսում են 5 640 394 լարիով գնել դեպի Թամարիսի գյուղ մուտքի ճանապարհի վերականգնողական աշխատանքները, իսկ Ծերեթելի գյուղի ներքին ճանապարհների վերականգնման աշխատանքների երկրորդ փուլը՝ 5,159,826 լարիով։

Ավագանու նիստում քննարկման է դրվել ընդհանուր առմամբ 4 հարց։ Բոլոր չորս հարցերով պատգամավորները դրական որոշում են կայացրել։



"ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google