Երիտասարդական խորհրդի կազմակերպած նիստում քաղաքապետարանը հյուրասիրության համար ծախսել է 1350 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ հրավիրված էին Թբիլիսիի պետական ​​համալսարանի դասախոսներ, տեղական իշխանությունը ռեստորանային ծառայությունների և նվերների համար վճարեց 1350 լարի։

Մառնեուլիի քաղաքապետարանը երկու պարզեցված գնումներ է տեղադրել Գնումների գործակալության կայքում։

Մեկը, որը ենթադրում է հյուրասիրություն, իսկ մյուսը՝ գինի գնելը որպես նվեր։

Քաղաքապետարանը միջոցառման համար սննդամթերք է գնել անհատ ձեռնարկատեր Անա Չիկաբերիձեից 1200
լարիով։ 6 շիշ գինի նվեր գնելը քաղաքապետարանին արժեցել է 150 լարի։ Գինիները ինքնակառավարումը ձեռք է բերել «Marneuli Wine» մասնավոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։

Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի և երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Արոշիձեն դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝ վերոնշյալ միջոցները հատկացնելու խնդրանքով։

«Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա ապրիլի 11-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հիման վրա ստեղծված Երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ նախատեսված է հանդիպում Թբիլիսիի պետական ​​համալսարանի դասախոսների և ուսուցիչների հետ (ընդհանուր առմամբ 6 հոգի)՝ իրավաբանություն, ծրագրային ապահովման մշակում և հոգեբանություն։ Միջոցառման լիարժեք անցկացման համար անհրաժեշտ է սննդամթերք և նվերներ հրավիրված հյուրերի համար, խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանն իրականացնել գնումների հետ կապված օրենսդրությամբ նախատեսված աշխատանքները։ - Նշված է հաշվետվության մեջ։ 

Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մառնեուլիի հանրային գրադարանում կայացած հանդիպումն անցկացվել է Երիտասարդական խորհրդի կողմից անցկացված հարցման ընթացքում բացահայտված մասնագիտական ​​ուղղությունների հիման վրա։

Ուսումնասիրության արդյունքները, ուսումնասիրության ձևաչափն ու մեթոդաբանությունը քաղաքապետարանի կողմից տարածված գրառման մեջ ոչ մի տեղ հրապարակված չեն։

«Խորհուրդը համայնքապետարանում ապրող երիտասարդների անմիջական մասնակցությամբ հարցում է անցկացրել, որտեղ առանձնացվել են նրանց համար ամենահետաքրքիր մասնագիտական ​​երեք ուղղությունները՝ իրավագիտություն, ՏՏ, հոգեբանություն։ Հրավիրված դասախոսները կենտրոնացել են այս ուղղությունների վրա և հանգամանալից խոսել այս ոլորտների հնարավորությունների, դժվարությունների և մասնագիտական ​​զարգացման ուղիների մասին։

«Երիտասարդական խորհուրդը» ընտրվում է 2 տարի ժամկետով Մառնեուլիի քաղաքապետարանում և կազմված է 16-ից 29 տարեկան առնվազն 18 երիտասարդներից, որոնք բնակվում են Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google