Քաղաքապետարանը նախատեսում է 175 323 լարիով վերականգնել 3 տարի առաջ 256 000 եվրոյով կառուցված մանկապարտեզը

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական իշխանությունները նախատեսում են  175.323 լարիով վերանորոգել 3 տարի առաջ  256 000 եվրոյով կառուցված մանկապարտեզը ։



Յաղլուջի  փողոցում մանկապարտեզի կառուցումն ավարտվել է 2022 թվականին։ Ուսումնական հաստատության շինարարությունն իրականացրել է Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը՝ «Ներքին տեղահանվածների  բնակարանային և սոցիալական ենթակառուցվածքների տնտեսական մասնակցություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվել է Դանիայի փախստականների խորհրդի
կողմից՝ Գերմանական զարգացման բանկի (KFW) ֆինանսական աջակցությամբ:

Չնայած մանկապարտեզի կառուցմանը, Յաղլուջի բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատությունը չի բացվել, և շենքը մինչ օրս փակ է։

Ապրիլի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, ըստ որի՝ տեղական իշխանությունները նախատեսում են վերանորոգել վերոնշյալ մանկապարտեզի շենքը։ Համաձայն մրցույթի, քաղաքապետարանը մանկապարտեզի  վերանորոգման համար նախատեսում է լրացուցիչ ծախսել 175 323 լարի։

Հատկանշական է, որ Մառնեուլիի քաղաքապետարանը 2024 թվականի նոյեմբերին 8071 լարիով գնել է Յաղլուջի փողոցում գտնվող մանկապարտեզի վերականգնման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերը։

2024 թվականի սեպտեմբերին ՏԻՄ-ը նույն մանկապարտեզի  բակի բարեկարգման համար վճարել է 124 799 լարի։

Յաղլուջի բնակավայրի մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար։

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები