Կանանց տեղեկատվական կենտրոնը հայտարարում է պաստառների/նկարազարդումների մրցույթ

Կանանց տեղեկատվական կենտրոնը հայտարարում է պաստառների/նկարազարդումների մրցույթ՝ «Կանայք կարող են, կանայք գործում են, կանայք փոխում են» թեմայով, որը նվիրված է Վրաստանի անկախության օրվան՝ մայիսի 26-ին:

Մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը գենդերային հավասարության և կանանց իրավունքների հարցերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ այս ամիս մրցույթը խորհրդանշորեն արտացոլում է Անկախության օրը, ցանկալի կլինի, որ աշխատանքները հաշվի առնեն այս համատեքստը:

Մրցութային աշխատանքները պետք է ընդգրկեն հետևյալ հարցերը ՝ 

Երկրի անկախության համար պայքարած կանանց ներկայացումը
Կանանց դերը ժողովրդավարության կառուցման գործում
Կանանց ակտիվիզմի կարևորությունը
Կանանց մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացներում
Կանանց նկատմամբ բռնությունը և/կամ ընտանեկան բռնությունը


Մրցույթին մասնակցելու պայմաններ ՝ 

Պաստառը/նկարազարդումը պետք է ուղեկցվի յուրօրինակ թեմատիկ կարգախոսով
Պաստառը/նկարազարդումը պետք է համապատասխանի մրցույթի նպատակներին և թեմային
Պաստառը/նկարազարդումը պետք է լինի ստեղծագործական և տեղեկատվական
Պաստառի/նկարազարդման վիզուալները պետք է հստակ արտացոլեն թեման
Պաստառը/նկարազարդումը նախընտրելի է արտացոլի ներառական թեմա

Կանանց տեղեկատվական կենտրոնի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում մասնակիցները պարտավոր են ներկայացնել աշխատանքներ հետևյալ տեխնիկական պարամետրերով  ՝ 

Տպագիր տարբերակի համար՝ Չափս՝ A3 ֆորմատ՝ 297 x 420 մմ Լուծաչափ՝ առնվազն 300 dpi Ձևաչափ՝ PDF (հիմնական տարբերակ՝ տպագրության համար) JPG կամ PNG (վիզուալիզացիայի համար)

Սոցիալական ցանցերի տարբերակներ՝

Instagram գրառում՝ Չափս՝ 1080 x 1350 px Լուծաչափ՝ առնվազն 150 dpi

Ձևաչափ՝ JPG կամ PNG Facebook

Գրառում՝ Չափս՝ 1200 x 1500 px (կարող է օգտագործվել նույնը, ինչ Instagram-ում)

Լուծաչափ՝ առնվազն 150 Ձևաչափ՝ JPG կամ .PNG

Խորհուրդ՝ Սոցիալական ցանցի ֆայլի անվան մեջ նշեք «SOCIAL»։

!! Տեղեկատվական նյութերը պետք է պատրաստվեն հատուկ այս մրցույթի համար։ Հաղթող աշխատանքները կհրապարակվեն կազմակերպության Facebook-ի և Instagram-ի էջերում, ինչպես նաև կազմակերպության կայքում: Մրցույթի շրջանակներում կընտրվեն 5 հաղթողներ: Հաղթող աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն դրամական մրցանակներով: Մրցանակային գումարը կազմում է 200 լարի, ներառյալ եկամտային հարկը և կենսաթոշակային վճարները։

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 24-ն է, ժամը 12:00-ն: Հաղթող աշխատանքները կընտրվեն Կանանց տեղեկատվական կենտրոնի թիմի կողմից՝ մշակված չափանիշներին համապատասխան: Հետաքրքրված անձինք պետք է իրենց աշխատանքները ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ; This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ; This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :

Խնդրում ենք էլեկտրոնային նամակում նշել հեղինակի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները և հեղինակի լուսանկարը:

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები