ՆԳՆ հայտարարության համաձայն՝ Մառնեուլիում հրազենային վնասվածքի
դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 2 անձ:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 4-ին, Մարնեուլիի կենտրոնական
հրապարակում:
«ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլիի
շրջանային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված թեժ հետապնդման և
քննչական գործողությունների արդյունքում Մառնեուլիում դանակահարության
դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 2 անձ՝ 2003 թվականին ծնված Է.Մ.-ն
և 2005 թվականին ծնված Ռ.Գ.-ն»: - նշվում է ՆԳՆ
հայտարարության մեջ:
Ըստ ՆԳՆ-ի՝ 2003 թվականին ծնված Է.Մ.-ն մեղադրվում է դիտավորյալ ծանր
մարմնական վնասվածք հասցնելու և հրազենի ապօրինի ձեռքբերման,
պահպանման և կրելու մեջ, իսկ Ռ.Գ.-ն կալանավորված է հրազենի ապօրինի
ձեռքբերման, պահպանման և կրելու մեղադրանքով:
«
Քննությունը պարզել է, որ այս տարվա հունիսի 4-ին
Մառնեուլիում, անցյալում ծագած կոնֆլիկտի շուրջ ծագած վեճի ժամանակ,
Է.Մ.-ն հրազենով կրակել է 1998 թվականին ծնված Վ.Գ.-ի վրա, ապա փորձել
է փախչել Ռ.Գ.-ի հետ, սակայն երկուսն էլ ձերբակալվել են ոստիկանության
կողմից որպես կասկածյալներ։ Վիրավորը հոսպիտալացվել է, որտեղ նա
ստանում է համապատասխան բժշկական օգնություն»։ - նշվում է
ՆԳՆ հայտարարության մեջ։
Դեպքի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի
117-րդ և 236-րդ հոդվածներով։ Հանցագործությունները պատժվում են մինչև
7 տարի ազատազրկմամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան