Լրատվամիջոցների հետ կապեր, էթիկա, առաջնորդությու․ 16 038 լարի կծախսվի Մառնեուլիում 9 պետական ​​ծառայողների վերապատրաստման համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է անցկացնել քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի 9 աշխատակիցների վերապատրաստում:

Մառնեուլիի քաղաքապետարանը հունիսի 5-ին հայտարարել է պետական ​​ծառայողների վերապատրաստման ծառայությունների գնման մրցույթ:

Մրցութային առաջարկի համաձայն՝ քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի աշխատակիցները կանցնեն վերապատրաստում՝ կառավարչական հմտությունների և անձնական ու մասնագիտական ​​կարողությունների զարգացման համար:

Մրցույթի համաձայն՝ պետական ​​ծառայողները պետք է անցնեն վերապատրաստում հետևյալ թեմաներով ՝ 

  • Ռազմավարական կառավարում և պլանավորում (ռազմավարական կառավարում, երկարաժամկետ և միջնաժամկետ նպատակների և խնդիրների պլանավորում).
  • Ծառայությունների և որակի կառավարում, ռիսկերի կառավարում, փոփոխությունների կառավարում.
  • Որոշումների կայացում, առաջնորդություն և թիմի կառավարում, թիմի ամրապնդում և մոտիվացիա, գենդերային հավասարություն և աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերացում.
  • Մասնագիտական ​​հաղորդակցություն, արդյունավետ հաղորդակցություն և արդյունավետ բանակցություններ, լրատվամիջոցների հետ կապեր և հրապարակային ելույթներ.
  • Հանրային ծառայության էթիկա, հակամարտությունների լուծում, կազմակերպչական մշակույթ, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականություն և կոռուպցիայի դեմ պայքարի իրավական միջոցներ։

  • Վարչական կառավարում։
  • Էթիկա հանրային ծառայությունում։
  • Մասնագիտական ​​հաղորդակցություն, համագործակցություն և թիմային աշխատանք։
  • Արդյունավետ սպասարկում և ժամանակի կառավարում։

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հրապարակված մրցույթի համաձայն՝ նախատեսվում է վերապատրաստել քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի 4 աշխատակիցների։

«Մատակարարը պետք է կազմակերպի և անցկացնի ուսուցումը աշխատանքային օրերին՝ պայմանագրի ստորագրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում»։ - նշված է մրցույթային փաստաթղթերում։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է պետական ​​ծառայողների համար ուսուցման ծառայություններ գնել 16 038 լարիով։ Ընկերությունները կկարողանան մասնակցել մրցույթին հունիսի 11-ից 13-ը։

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google