Հունիսի 8-ին, կիրակնօրյա քարոզի ժամանակ, Մարնեուլիի և Հուջաբիի
եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանին իր ծխականների հետ խոսել է թեմում տեղի
ունեցող դժվարին գործընթացների մասին:
Եպիսկոպոսի խոսքով՝ ինքը սպառնալիքների և լուծարման սպառնալիքի առջև է
կանգնած և համոզված է, որ վերոնշյալ գործողությունները կապված են
կառավարության և անվտանգության ծառայության ներկայիս անդամի հետ։
«Շատ տխուր է, որ մարդիկ, որոնց հետ ես տարիներ շարունակ
ծառայել եմ, ովքեր կերել, խմել և ինձ համար եղբայրներ ու ընկերներ են
համարվել, վաճառողներ և դավաճաններ են դարձել: Այս անձը մեկ տարով
հավաքագրվել է, մի միանձնուհի, որն ապրել է այս նստավայրում և
տեղեկատվություն է տրամադրել անվտանգության ծառայությանը: Նա փորձել
է թույն լցնել ուտելիքի մեջ"։
Եպիսկոպոսի խոսքով՝ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաի մասին է, որը
նաև կառավարության ներկայացուցիչ է «Եթե կառավարությունը
չարձագանքի, ինձ համար լույսը կսփռվի շատ ավելի շատ բաների վրա»։
Նրա խոսքով՝ այս պահին իր դեմ կարող են տարբեր տեսակի սադրանքներ
իրականացվել։
«
Այս անձը խախտել է իր իրավունքները։ Նա փախել է այստեղից՝
պոչը թափահարելով, որպես իր սեփական պաշտպան։ Ինչ վերաբերում է ինձ՝
որպես քահանայապետ, ես նրան չեմ դիպչել, ես մեծ համբերատարության
պարտավորություն ունեմ։ Բայց այսօր նրանից ամեն ինչ սպասվում
է»։
Եպիսկոպոս Գեորգին ասում է, որ ինքը նաև տվյալ անձին զղջալու
հնարավորություն է տվել. «Երկու ամիս առաջ ես թեմից վտարեցի մի
միանձնուհու, որը կապ ուներ այդ կազմակերպության հետ։ Պարզվում է՝
նրան նույնպես վտարել են, և երբ նա հասկացել է, որ իրեն միայն
օգտագործում են, եկել է ինձ մոտ, պատմել ամեն ինչ և բացահայտել այն
անձին, որի մասին ես հիմա խոսում եմ»։
Նրա խոսքով՝ եկեղեցում համապատասխան ներքին ընթացակարգերն արդեն
ավարտվել են, դավադրության մեջ կասկածվող անձը հեռացվել է
եկեղեցուց. «Նա դավաճան է, ինչպես Հուդան, և դավաճան, որը
նախապատրաստում էր իմ լիկվիդացիան»։
Այս փուլում քահանա Գիորգի Ջամդելիանին չի արձագանքում «Ռադիո
Մարնեուլի»-ի զանգին։
ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կուսումնասիրեն հարցը և
կպարզաբանեն, թե արդյոք գործակալությունը որևէ իրավական արձագանք
կձեռնարկի քահանա Գիորգիի հրապարակային հայտարարության հիման վրա։
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ քահանա Գիորգին քննադատել էր կառավարությանը
և անարդար էր անվանել դատախազության որոշումը մեդիա մենեջեր Մզիա
Ամագլոբելիի նկատմամբ՝ ֆիզիկական շփման (ապտակի) դրվագում 4-ից 7
տարվա ազատազրկում պահանջելու համար։
«Ռադիո Մարնեուլին» շարունակում է աշխատել այս հարցի շուրջ և կփորձի
պաշտոնական մեկնաբանություններ ստանալ բոլոր կողմերից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան