Ի՞նչ ունեցվածք ունի Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահը - Հայտարարագիր

Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեի ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝

Գիորգաձեի կինը՝ Իամզե Գելաշվիլին, 2024 թվականի հուլիսի 11-ին 80,000 լարիով Թբիլիսիի Դիգոմի գյուղում ձեռք է բերել 500 քմ հողամաս։ Ըստ ունեցվածքի հայտարարագրի՝ հողամասի վրա գտնվում է 303.5 քմ մակերեսով շենք։

Մարնեուլիի մունիցիպալ խորհրդի նախագահի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝ Գիորգաձեն ունի 2 անշարժ գույք, իսկ նրա կինը՝ Իամզե Գելաշվիլին, ունի 4 անշարժ գույք։

Ամիրան Գիորգաձեն Սայմերլո գյուղում ունի հողամաս և բնակելի տուն, որը ժառանգել է 2004 թվականին, և Թբիլիսիում 102.2 քմ մակերեսով բնակարան, որը նվիրաբերվել է 2019 թվականին. նվիրատուի ինքնությունը հայտարարագրում նշված չէ։

Ամիրան Գիորգաձեի կինը՝ Իամզե Գելաշվիլին, Մառնեուլիում, օդանավակայանի մոտ, ունի 3000 քմ մակերեսով հողամաս, որը գնվել է 2021 թվականին 3000 դոլարով։ Գելաշվիլին նաև մի քանի անշարժ գույքի համասեփականատեր է։
Իամզե Գելաշվիլին, Մակա Տաբատաձեն և Մառնեուլիի սակրեբուլոյի  հանձնաժողովի նախագահ Վասիլ Խախուլաշվիլին Մառնեուլի քաղաքում 7000 քմ մակերեսով հողամասի համասեփականատերեր են։ Իամզե Գելաշվիլին նշված հողամասի համար 2022 թվականին վճարել է 10,000 լարի։
Գելաշվիլին, Տաբատաձեն և Խախուլաշվիլին նաև Մառնեուլի քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող 3,000 քմ հողամասի համասեփականատերեր են։ Իամզե Գելաշվիլին նշված հողամասի համար 2017 թվականին վճարել է 3,000 ԱՄՆ դոլար։

Մարնեուլիի սակրեբուլոյի  նախագահը և նրա կինը նույնպես ունեն մեքենաներ, որոնք նրանք ձեռք են բերել 2023 և 2024 թվականներին։ Ամիրան Գիորգաձեն ունի TOYOTA RAV4, որը գնվել է 2023 թվականին 10,000 դոլարով, մինչդեռ Իամզե Գելաշվիլին 2024 թվականին գնել է GX 460՝ 30,000 դոլարով։

Ըստ գույքի հայտարարագրի՝ 2023 թվականին Իամզե Գելաշվիլին աշխատել է որպես Թբիլիսիի Լամարա Մարգվելաշվիլիի անվան դպրոցում որպես օգնական ուսուցիչ և տարվա ընթացքում ստացել է 3061 լարի և 22 թեթրի աշխատավարձ։ Իամզե Գելաշվիլիի եկամուտների մեջ է մտնում նաև վարձակալությունից ստացված եկամուտը, որը տարեկան կազմում է 6000 լարի։ Ամիրան Գիորգաձեն 2023 թվականին որպես Մառնեուլիի սակրեբուլոյի  նախագահ ստացել է 54 300 լարի և 72 թեթրի աշխատավարձ։

Նշենք, որ պաշտոնյաների գույքի հայտարարագրերը մի քանի ամիս չեն հրապարակվել։ Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ հայտարարագրերի կայքը 6 ամիս անհասանելի է եղել վերակառուցման պատճառով, և դրան մուտքը վերականգնվել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google