Ներքին գործերի նորանշանակ նախարարը այցելել է Քվեմո Քարթլի

Այսօր՝ հունիսի 18-ին, Ներքին գործերի նախարարը աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Քվեմո Քարթլիի տարածաշրջանում:

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Գեկա Գելաձեն Քվեմո Քարթլի է ժամանել իր առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխիի և տեղակալ Գիորգի Բութխուզի հետ միասին:

«Նախարարը հանդիպել է Քվեմո Քարթլիի ոստիկանության և պարեկային ոստիկանության վարչության ղեկավարների և աշխատակիցների հետ: Գեկա Գելաձեն ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչներից մանրամասն տեղեկատվություն է ստացել տարածաշրջանում հանցագործության դեմ պայքարի, ինչպես նաև ոստիկանության կանխարգելիչ միջոցառումների և երթևեկության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ»:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ Ներքին գործերի նախարարը այցելել է նաև Քվեմո Քարթլիի տարածաշրջանում գտնվող նախարարության այլ կառուցվածքային ստորաբաժանումներ՝ Գեկա Գելաձեն զննել է Անվտանգության ոստիկանության, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Հասարակական անվտանգության կառավարման կենտրոնի՝ 112-ի աշխատանքային տարածքները, սարքավորումները և կառույցները:

Նախարարը աշխատակիցներից տեղեկատվություն է լսել քաղաքացիական անվտանգության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები