Ինչ եղանակ է սպասվում օգոստոսի 4-6-ին

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 4-ից 6-ը տարածաշրջանում սպասվում է չափազանց շոգ և արևոտ եղանակ։

Օրվա ընթացքում ջերմաստիճանը կգերազանցի 37-38 աստիճանը, ինչը որոշակի վտանգներ է ներկայացնում քաղաքացիների համար։

Օգոստոսի 4, երկուշաբթի

Կիրակի օրը Մարնեուլիում հիմնականում արևոտ և շատ շոգ կլինի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կհասնի 38°C-ի, իսկ գիշերը կնվազի մինչև 23°C։ Օդերևութաբանները զգուշացնում են բնակչությանը, որ

շոգը, հատկապես կեսօրվա ժամերին, կարող է վնասակար լինել առողջության համար։

Օգոստոսի 5, երեքշաբթի
Նմանատիպ եղանակ է սպասվում նաև երկուշաբթի՝ շոգ, արևոտ և չոր օր։ Օրվա ջերմաստիճանը կրկին կկազմի 38°C, իսկ գիշերը՝ 22°C։ Մասնագետները խորհուրդ են տալիս բնակչությանը սահմանափակել բացօթյա գործունեությունը արևի գագաթնակետային ժամերին (12:00–17:00)։

Չորեքշաբթի, օգոստոսի 6

Երեքշաբթի օրը ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի, բայց դեռևս կմնա բարձր մակարդակի վրա՝ ցերեկը 37°C, իսկ գիշերը՝ 23°C: Ակնկալվում է թույլ քամի և ցածր խոնավություն, ինչը բացասաբար կանդրադառնա բուսականության և ընդհանուր հարմարավետության վրա։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը և առողջապահության մասնագետները խորհուրդ են տալիս բնակչությանը.

Օրվա ամենատաք ժամերին խուսափել արևի տակ երկարատև մնալուց

Խմել շատ հեղուկներ

Կրել բաց գույնի, թեթև հագուստ և օգտագործել արևապաշտպան քսուք

Հատուկ ուշադրություն դարձնել երեխաներին, տարեցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google