Մառնեուլիում մարդատար մեքենան բախվել է կարմիր բեռնատարի

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Մառնեուլի քաղաքի Մայիսի 26  և Լագիձե փողոցների  խաչմերուկում մարդատար մեքենան բախվել է կարմիր բեռնատարի։



Սկզբում ականատեսները հայտարարել էին, որ մարդատար մեքենան բախվել է հրշեջ-փրկարարական մեքենային. տեղեկատվությունը չի հաստատվել Ներքին գործերի նախարարության կողմից։

Ականատեսների խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Մարդատար մեքենայի վարորդին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Վթարի վայրում մոբիլիզացվել են

պարեկային ոստիկանությունը և բժշկական խումբը։

ՆԳՆ-ում տեղեկատվությունը ստուգելուց հետո վարչությունը հայտարարել է, որ մարդատար մեքենան չի բախվել հրշեջ մեքենայի, այլ կարմիր բեռնատարի։ Փաստի առթիվ վարչական կարգով հետաքննություն է սկսվել։



Ուղղում. Մարդատար մեքենան բախվել է կարմիր բեռնատարի։ Հոդվածում «մարդատար մեքենան բախվել է հրշեջ մեքենայի» մասին տեղեկատվությունը ուղղվել է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google