Մառնեուլիի դպրոցներում սովորում է 20 550 աշակերտ

Վրաստանի ​​դպրոցներում 2025-2026 ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 15-ին։



Մառնեուլիի մունիցիպալիտետի ողջ տարածքում 74 պետական ​​դպրոց վերսկսել է իր ուսումը, և մունիցիպալիտետի ողջ տարածքում կրթական գործընթացին մասնակցել է 20 550 աշակերտ։ Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է տեղական ռեսուրսային  կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, Մառնեուլիի մասնավոր և պետական ​​դպրոցներ ընդունվել է ընդհանուր առմամբ 1850 առաջին դասարանցի։

Ծերակվի գյուղի

պետական ​​դպրոցը առաջին դասարանցիներ չունի։  Սիոնիի և Ագկուլա գյուղերի  կրթական հաստատությունները ընդունել  են մեկական առաջին դասարանցի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google