Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է «Ջավախիշվիլոբա 2025»-ը նշել 23 000 լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականին անցկացնել Միխեիլ Ջավախիշվիլիին  նվիրված  ավանդական միջոցառում՝ «Ջավախիշվիլոբա  2025»-ը:

Միջոցառման բյուջեն որոշվել է 23 000 լարի:

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հիմնական մասը կլինի Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի տնօրենի կողմից կազմակերպված համերգը: Ներկայացումը կներառի օպերային երաժշտության գլուխգործոցներ, որոնց տևողությունը կլինի առնվազն 60 րոպե: Համերգային ծրագիրը կներառի առնվազն 16 արիա: Երգացանկը նախապես կհամաձայնեցվի գնորդի

հետ:

Մասնակցելու են առաջատար մենակատարներ, օպերային երգիչներ, կոնցերտմայստեր և տեխնիկական խումբ, որը կապահովի դերասանների դեկորացիաների, զգեստների և դիմահարդարման տեղադրումը և ապամոնտաժումը:

Միջոցառման շրջանակներում նախատեսված է նաև «Միխեիլ Ջավախիշվիլիի կյանքն ու գործունեությունը» թեմայով շնորհանդես, որը կտևի 15-20 րոպե։ Հրավիրված հաղորդավարին որպես վարձատրություն կտրվի 200 լարի։

Միջոցառման ճշգրիտ ժամը հայտնի չէ, սակայն, մրցույթում բեռնված փաստաթղթերի համաձայն, այն նշանակված է նոյեմբերի 5-7-ը։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կկարողանան դա անել սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google