Մառնեուլիի մունիցիպալիտետի որոշ գյուղեր մի քանի օր է՝ ոռոգման
ջուր չունեն։
Քութլիարի, Խուտոր-Լեժբադինի, Բայդարի, Լեժբադինի, Դիդի Մուղանլո՝ սա
այն գյուղերի ոչ ամբողջական ցանկն է, որտեղ ոռոգման ջրի խնդիր
կա։ Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին տված հարցազրույցում նշել է Վրաստանի
մելիորացիայի ծառայության Մառնեուլիի սպասարկման կենտրոնի ղեկավար
Թորնիկե Գոգլիձեն, ջրի բացթողումը ջրանցքներ իրականացվում է որոշակի
ընթացակարգերի, ժամանակացույցերի և եղանակների համաձայն։
«
Ոռոգման գործընթացն ունի իր սեփական ժամանակացույցը՝ ըստ իր
բերքի։
Բնակչությունը մեզ հետ պայմանագիր է կնքում, որով հաշվարկվում է
բերքը, ոռոգման հաճախականությունը և համապատասխան բերքի ոռոգման
ժամկետները։ Դեպի Քութլիարի և Մուղանլո հոսող ջրանցքում ոռոգման համար
սահմանված քանակը և ժամանակացույցը սպառվել են։ Բնակչությունը
հիմնականում ջուր է խնդրում անասունների համար, ինչը հողերի
մելիորացիայի իրավասության մեջ չէ։ Սակայն աշնանային մշակաբույսերի
համար պայմանագրերի կնքումն արդեն սկսվել է», - ասաց Թորնիկե
Գոգլիձեն։
Վրաստանի հողերի մելիորացիայի ծառայության Մառնեուլիի սպասարկման
կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Մառնեուլիի գյուղերում աշնանային
մշակաբույսերի համար ջուր բաց թողնելու գործընթացն արդեն ընթացքի մեջ
է, և ջրամատակարարումը կվերականգնվի նոյեմբերի 3-ի կամ 4-ի
գիշերվանից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան