Մառնեուլիում կանցկացվեն անվճար հետազոտություններ

Նոյեմբերի 5-ին Մառնեուլիի «Գեո Հոսպիտալ» հիվանդանոցի ամբուլատոր և ստացիոնար կենտրոնում կանցկացվի անվճար կրծքագեղձի և արգանդի վզիկի հետազոտություն:

Մառնեուլիի մունիցիպալ խորհրդի հայտարարության համաձայն՝ անվճար հետազոտությունների ծրագիրը նախատեսված է «Վարդագույն հոկտեմբեր» ծրագրի շրջանակներում:

«Մառնեուլիի մունիցիպալիտետում նախատեսված է անվճար հետազոտություն «Վարդագույն հոկտեմբեր» ծրագրի շրջանակներում, որի շրջանակներում անցկացվել են տեղեկատվական հանդիպումներ:
Անվճար բժշկական հետազոտություններն անցկացվում են Մառնեուլիի մունիցիպալիտետի կանանց և տղամարդկանց հավասարության

խորհրդի աջակցությամբ:

Մառնեուլիի «Գեո Հոսպիտալ» հիվանդանոցի  ամբուլատոր կենտրոնում 40-ից 70 տարեկան կանայք կկարողանան անցնել անվճար կրծքագեղձի հետազոտություններ, իսկ 25-ից 60 տարեկան կանայք՝ արգանդի վզիկի հետազոտություններ:

Ռադիո «Մարնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები