Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում երրորդ ընթերցմամբ
քննարկվեց և պաշտպանվեց «Գործակալների օրենքը»։
Խորհրդարանի շենքի շուրջ մոբիլիզացված ոստիկանների պատճառով
ընդդիմադիր պատգամավորները չեն կարողացել ժամանակին մտնել նիստ։
Նիստին, բացի «Վրացական երազանք» խմբակցության անդամներից, ներկա էր
նաև «Եվրոպական սոցիալիստներ» խորհրդարանական քաղաքական խմբի նախագահ
Ֆրիդոն Ինջիան։
Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին նիստում
պարզաբանել է, որ օրենքի նախագծում բովանդակային փոփոխությունները
երրորդ ընթերցմամբ
չեն քննարկվում, հնարավոր են միայն խմբագրական
փոփոխություններ։
«Հարց, դիտողություն, կարծիք ունե՞ք»։ Հարցեր, դիտողություններ,
կարծիքներ չկան»,- ասել է Օխանաշվիլին, որից հետո քվեարկվել և
ընդունվել է օրենքի նախագիծը լիագումար նիստին բերելու հարցը։
Հանձնաժողովի նիստը տեւել է 67 վայրկյան։
«Եվրոօպտիմիստների» անդամ Խատիա Դեկանոիձեն հանձնաժողովի նիստին
այսպես արձագանքեց։ Նիստը սկսվեց և ավարտվեց 1 րոպե 7
վայրկյանում։ Անհավանական, ամոթալի, ոչ լեգիտիմ հանդիպում էր, որին
նույնիսկ մեծամասնության ներկայացուցիչները չհասցրեցին մտնել... Սա ոչ
լեգիտիմ հանդիպում է»։
Այն բանից հետո, երբ ոստիկանները քաղաքացիների համար փակեցին
խորհրդարանի շրջակա փողոցները, իսկ Չիտաձեի փողոցը մաքրեցին խաղաղ
ցուցարարներից, «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորները
մեքենաներով մտան բարձրագույն ներկայացուցչական մարմնի բակ։ Նրանց
հայտնվելուն պես լսվում էր հանրահավաքի մասնակիցների գոռոցները
՝ "Ստրուկներ" "Ստրուկներ"։
Ոստիկանությունը ձերբակալել է հանրահավաքի մի քանի ցուցարարների։
Քաղաքացիները մայիսի 12-ին ժամը 21:00-ից խորհրդարանի մոտ
բողոքում են «Գործակալների օրենքի» դեմ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան