Մառնեուլիի մունիցիպալիտետում կա 1228 կարգավիճակ ունեցող ուսուցիչ։
Այս տարի Մառնեուլիի դպրոցների 152 ուսուցիչ ուղարկվել է ուսուցչի
տուն՝ կարգավիճակ տալու։ Նրանցից 28 ուսուցչի կարգավիճակ է տրվել։
Ավագ ուսուցչի կարգավիճակ շնորհվել է 16 ուսուցչի։ 6 ուսուցիչ դարձել
է մենթոր, իսկ 6-ը՝ առաջատար։
Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ալի
Գախրամոնովը «Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում նշել է, որ
Մառնեուլիի
մունիցիպալիտետում 1228 ուսուցչի կարգավիճակ է տրվել։
Ռեսուրսային կենտրոնի տվյալներով՝ Մառնեուլին ներկայումս ունի 12
մենթոր ուսուցիչ, 100 առաջատար ուսուցիչ և 1116 ուսուցիչ՝ ավագ
ուսուցչի կարգավիճակով։
Ուսուցչի կարգավիճակներից ցանկում ամենացածր կարգավիճակը ավագ
ուսուցչի կարգավիճակն է:
Ուսուցչի կարգավիճակի տեսակներն են՝
ավագ ուսուցիչ, առաջատար
ուսուցիչ, մենթոր ուսուցիչ։
Ուսուցիչների կարիերայի առաջխաղացումն արտացոլվում է նրանց
աշխատավարձի վրա։ 2023 թվականի հունվարից նրանց վարձատրությունն
ավելացել է 125 լարիով։
Նոր փոփոխությամբ այս տարվա հունվարից սխեմայով սահմանված
համապատասխան կարգավիճակի հավելման ամբողջ չափը կկազմի ՝
ավագ ուսուցչի համար՝ 795 լարի [670 լարի էր];
առաջատար ուսուցչի համար՝ 1175 լարի [1050 լարի էր];
մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցչի համար՝ 1475 լարի [1350 լարի
էր]
Հարկ է նշել, որ դպրոցներում գործող ուսուցիչների կարգավիճակը
չեղարկվել է, նրանցից մի քանիսն այժմ ընդգրկվել են կրթական
համակարգում որոնող ծրագրով։ Ինչ վերաբերում է կարգավիճակ չունեցող
ուսուցիչներին, ապա ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների դեպքում
կարգավիճակի բարձրացման վերջնաժամկետը 2023 թվականն է։ 2022 թվականին
առաջին անգամ ոչ վրացալեզու դպրոցների մայրենիի ուսուցիչներին
հնարավորություն է տրվել հաստատել իրենց իրավասությունը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան