Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության և նրան ենթակա
գերատեսչությունների աշխատակիցները համատեղ հայտարարությամբ են
արձագանքում «Վրացական երազանքի»՝ Եվրամիության հետ բանակցություններ
սկսելու գործընթացը կասեցնելու որոշմանը։
Ըստ նրանց՝ «Երազանքի» որոշումը չի համապատասխանում երկրի
ռազմավարական շահերին, որին իրենք երկար տարիներ սպասարկում են։
«
Մենք՝ կրթության, գիտության եւ երիտասարդության
նախարարության ու նրա համակարգի աշխատակիցներս՝ պետական
ծառայողներս, տարիներ շարունակ ծառայում ենք անկախ Վրաստանի ազգային
շահերին։ Մեզ համար սա նշանակում է կառուցել եվրոպական կրթական
համակարգ, որը հավասար հնարավորություններ կստեղծի յուրաքանչյուր
մարդու համար, մրցունակ կդարձնի վրացի երիտասարդներին և
գիտնականներին, հնարավորություն կտա միանալ բարձրակարգ գիտական և
կրթական տարածքին և ապահովելու ժողովրդավարության Վրաստանի իրավական և
սոցիալական պետության կառուցմանն ու
ամրապնդմանը։
Մենք կարծում ենք, որ Վրաստանի՝ մինչև 2028 թվականը ԵՄ անդամակցության
բանակցությունների օրակարգից դուրս գալու մասին երեկվա
հայտարարությունը չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին և
հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Ըստ այդմ,
Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության
շրջանակներում մենք հայտարարում ենք, որ հավատարիմ ենք մնում Վրաստանի
եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացին»,- ասված է
հայտարարության մեջ, որում այս փուլում [նոյեմբերի 29-ի 18 :00
դրությամբ ] ստորագրվել է 180 անձի կողմից։
Ստորագրողների ցուցակը կվերանայցվի։
«Վրացական երազանքի» որոշումը համատեղ հայտարարություններով քննադատել
են նաեւ արտաքին գործերի եւ արդարադատության նախարարությունների
աշխատակիցները։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան