«Care Caucasus» ՀԿ-ն հայտարարում է դպրոցի ուսուցիչների
համար կանանց իրավունքների և հավասարության վերաբերյալ
վերապատրաստում։
Միջոցառումն անցկացվում է «Անվտանգ և հավասար հասարակության համար»
նախագծի շրջանակներում՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։
Վերապատրաստման դասընթացի նպատակն է նպաստել տեղական բնակչության
շրջանում կանանց իրավունքների և կանանց նկատմամբ բռնության և/կամ
ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Վերապատրաստման դասընթացի շրջանակներում նախատեսվում է նախապես
որոշված թեմայի վերաբերյալ տեղեկատվություն
տրամադրել մանկապարտեզի,
դպրոցի ուսուցիչներին և մասնագիտական ուսումնական հաստատությունների
աշակերտներին։
Նպատակային խումբ՝ Կախեթի և Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում աշխատող
քաղաքացիական կրթության, պատմության, վրացերենի և այլ օտար լեզուների
միջնակարգ դպրոցի ուսուցիչներ։ Վերապատրաստումը կանցկացվի 2 խմբով
(յուրաքանչյուր խմբում՝ 15 մարդ)։
Վերապատրաստման ժամանակացույց՝
- Կախեթիի խումբ - օգոստոսի 7-8 (2 օր/1
գիշեր)
- Քվ. Քարթլի խումբ - օգոստոսի 8-9 (2 օր/1
գիշեր)
Դասընթացի վայրը՝ Կախեթի, Թելավի, «Զուզումբո» հյուրանոց, Վրացական
համալսարանի փողոց։
Դասընթացի թեմաները՝
** Մարդու իրավունքներ և կանանց իրավունքներ։
** Հավասարություն, նորմեր և կարծրատիպեր։
** Կանանց նկատմամբ և ընտանիքում բռնություն։
** Աշխատանքի բաժանում, տղամարդկանց դերը հավասարության հասնելու
գործում։
Դասընթացի շրջանակներում կօգտագործվեն ինտերակտիվ վարժություններ,
սիմուլյացիոն խաղեր և իրական դեպքերի քննարկում։
Դասընթացին մասնակցության չափանիշները՝
Մասնակիցը պետք է լինի քաղաքացիական կրթության, պատմության, վրացերենի
և այլ օտար լեզուների ուսուցիչ Կախեթիի կամ Քվեմո Քարթլիի
տարածաշրջանի որևէ մունիցիպալիտետի միջնակարգ դպրոցում։
Արժեքը՝ Դասընթացին մասնակցությունը, մեկ գիշերվա կացարանը և սնունդը
անվճար են։ Մասնակիցների համար կապահովվի նաև տեղափոխությունը
դեպի տվյալ վայր։
Գրանցման պայմաններ ՝ Հետաքրքրված անձինք, ովքեր
համապատասխանում են թիրախային խմբի չափանիշներին, պետք է լրացնեն
գրանցման ձևաթուղթը հետևյալ
հղումով՝
Գրանցման վերջնաժամկետ՝ 2025 թվականի հուլիսի 17-ը։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Թամար Կասրաշվիլիի հետ հետևյալ
էլեկտրոնային հասցեով՝
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան