Կանանց իրավունքներ և հավասարություն - Վերապատրաստում մանկապարտեզի ուսուցիչների համար


«Care Caucasus»-ը առաջարկում է երկօրյա դաշտային սեմինար վաղ մանկության և նախադպրոցական հաստատությունների ուսուցիչների համար՝ կանանց իրավունքների և հավասարության թեմայով։



Միջոցառումն անցկացվում է «Անվտանգ և հավասար հասարակության համար» նախագծի շրջանակներում՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։

Վերապատրաստման դասընթացի նպատակն է նպաստել տեղական բնակչության շրջանում կանանց իրավունքների և կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Վերապատրաստման դասընթացի շրջանակներում նախատեսվում

է նախապես որոշված թեմայի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել մանկապարտեզի, դպրոցի ուսուցիչներին և մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին։

Նպատակային խումբ՝ Կախեթի և Քվեմո Քարթլի տարածաշրջաններում աշխատող վաղ մանկության և նախադպրոցական հաստատությունների ուսուցիչներ։ Վերապատրաստումը կանցկացվի 2 խմբով (յուրաքանչյուր խմբում՝ 15 մարդ)։

Վերապատրաստման ժամանակացույց՝
  • Կախեթիի խումբ - օգոստոսի 5-6 (2 օր/1 գիշեր)
  • Քվ. Քարթլի խումբ - օգոստոսի 6-7 (2 օր/1 գիշեր)
Դասընթացի վայրը՝ Կախեթի, Թելավի, «Զուզումբո» հյուրանոց, Վրացական համալսարանի փողոց։

Դասընթացի թեմաները՝

** Մարդու իրավունքներ և կանանց իրավունքներ։
** Հավասարություն, նորմեր և կարծրատիպեր։
** Կանանց նկատմամբ բռնություն և ընտանեկան բռնություն։
** Աշխատանքի բաժանում, տղամարդկանց դերը հավասարության հասնելու գործում։


Դասընթացի շրջանակներում կօգտագործվեն ինտերակտիվ վարժություններ, սիմուլյացիոն խաղեր և իրական դեպքերի քննարկում։

Դասընթացին մասնակցության չափանիշները՝

Մասնակիցը պետք է աշխատի Կախեթիի կամ Քվեմո Քարթլիի տարածաշրջանի որևէ մունիցիպալիտետի վաղ մանկության և նախադպրոցական կրթության հաստատությունում (մանկապարտեզ)։

Արժեքը՝ Դասընթացին մասնակցությունը, մեկ գիշերվա կացարանը և սնունդը անվճար են։ Մասնակիցների համար կապահովվի նաև տեղափոխությունը  նշանակման վայր։

Գրանցման պայմաններ ՝  Հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են թիրախային խմբի չափանիշներին, պետք է լրացնեն գրանցման ձևաթուղթը հետևյալ հղումով՝

Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Թամար Կասրաշվիլիի հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 17-ն է։ունման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 17-ն է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები