Հայտնի են 2024 թվականի քննությունների գրանցման ժամկետները
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկացմամբ՝ 2024 թվականի միասնական հանրապետական ​​քննությունների, ընդհանուր մագիստրոսական քննությունների, ինչպես նաև ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը կսկսվի մարտի 4-ին, ժամը 10:00-ին և կավարտվի ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ին։
Գրանցման գործընթացն այս տարի եւս մի քանի փուլով կնթանա։

«Հիմնական փուլում՝ մինչև ապրիլի 4-ը, ժամը 18:00-ն, քննվողը պետք է լրացնի անձնական տվյալները, ընտրի քննության քաղաքը, ընդունվող առարկաները, այս ժամկետը լրանալուց հետո քննվողը չի կարողանա գրանցվել քննություններին։ Քննվողները մինչև ապրիլի 15-ը, ժամը 18:00-ն կարող են փոխել կամ ավելացնել թեմա, ինչպես նաև փոխել քննության լեզուն: Կրթական ծրագրերի ցանկում փոփոխություններ կատարելու հնարավորություն կունենան  բողոքարկման արդյունքնորի հրապարակման հաջորդ օրվանից»,- նշված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում։

Կրկին կբացվեն քննական կենտրոններ՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Թելավիում, Գորիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Փոթիում, Օզուրգեթիում, Բաթումում, Ախալցխայում, Խուլոյում և Ամբրոլաուրիում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər