Մառնեուլիի կենտրոնական հրապարակի շատրվանի ժամացույցը կվերանորոգվի 2950 լարիով
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը անհատ ձեռներեց Ռախիբ Նասիբովի հետ կնքել է պարզեցված գնման պայմանագիր՝ Մառնեուլի քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող շատրվանի ժամացույցը վերանորոգելու համար։

Գնումների պարզեցված հաշվետվության համաձայն՝ Մառնեուլիի մայիսի 26-ի փողոցի ժամացույցի մեխանիզմը վնասված է և վերանորոգման կարիք ունի։

Մառնեուլիի քաղաքապետարանը Ռախիբ Նասիբովին վճարում է 2950 լարի ժամացույցի վերանորոգման համար։ Քաղաքապետարանի և Նասիբովի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Նասիբովը մինչև մայիսի 2-ը պետք է վերանորոգի կենտրոնական հրապարակի ժամացույցը։


«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print Email
FaceBook Twitter Google