ԿԸՀ ներկայացված ցուցակը ներառում է 3 540 609 պոտենցիալ ընտրող

Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը ԿԸՀ է

ներկայացրել պոտենցիալ ընտրողների տվյալները: Գործակալության կողմից ԿԸՀ ներկայացված ցուցակը ներառում է 3,540,609 պոտենցիալ ընտրող:
Պոտենցիալ ընտրողները, Վրաստանի ընտրական իրավունք ունեցող չափահաս քաղաքացիներն են, ինչպես նաև այն անձինք, որոնց 18 տարեկանը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 2 -ը կլրանա կամ լրացել է։
Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, որը գործում է Արդարադատության նախարարության կառավարման ոլորտում ՝ Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը պարտավոր է տարեկան չորս անգամ ընտրողների ցուցակի ձևավորման համար անհրաժեշտ տվյալները ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ ընտրությունների ընթացքում `ըստ պահանջի:
Գործակալության տվյալներով, ներկայումս Վրաստանի չափահաս քաղաքացիների (ընտրողների) տվյալների ցուցակներում ներկայացված են 3,248,313 անձ ՝ ճշգրիտ տվյալներով և կենսաչափական լուսանկարներով:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
16.09.2021

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər