Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4155 նոր դեպք, մահացել է ևս 40 հիվանդ

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝

ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 49960 թեստավորում, այդ թվում՝ 32008 թեստ՝ անտիգենով և 17952 PCR թեստով։
Վերջին 24 ժամվա ընթացքում թեստավորման արդյունքում հայտնաբերել է վիրուսի 4155 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 684 337 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հոկտեմբերի 21-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 8.32%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.89% և 7 օրվա ընթացքում՝ 8.99%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 2507 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 624688-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 40 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 9657 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 4155 նոր դեպքից՝ 1352 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 143, Իմերեթում ՝ 777, Քվեմո Քարթլիում՝ 287, Շիդա Քարթլիում՝ 306, Գուրիայում՝ 95, Սամեգրելո Զեմո Սվանեթիում ՝ 299, Կախեթիում ՝ 669, Մցխեթա- Մթիանեթիում ՝ 96, Սամցխե-Ջավախեթիում ՝ 95, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝ 36:
Վարակման ակտիվ դեպքերը կազմում են 49 966, որից հիվանդանոցներում բուժվում է 5 895 մարդ, այդ թվում՝ 2 201-ը՝ Թբիլիսիում, 501-ը՝ Աջարիայում, 1 264-ը՝ Իմերեթիայում, այս փուլում կա 1427 ծանր հիվանդ, որից 509-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում ՝ 122, Իմերեթում ՝ 455, արհեստական շնչառության տակ կա 302 մարդ, որից Թբիլիսիում՝ 166, Աջարիայում՝ 26, Իմերեթում՝ 30, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1003 մարդ, որից 549-ը՝ Թբիլիսիում, 241-ը՝ Աջարիայում։ 43068 մարդ վիրուսի դեմ բուժում է անցնում տանը։
Կարանտինային գոտիներում է գտնվում 48 մարդ, որից 48-ը՝ Թբիլիսիում, 0-ը՝ Աջարիայում։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից ընթացիք տարվա հոկտեմբերի 21-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25263 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 38268 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
22.10.2021

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər