Երեկ ընդհանուր առմամբ պատվաստվել է 1877 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 1877

պատվաստում։ Այս տեղեկությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Առայժմ հայտնի չէ, թե պատվաստվածներից քանիսն են ստացել առաջին դոզան և քանիսը ՝ երկրորդը։
Սա Վրաստանում զանգվածային պատվաստումների սկսվելուց ի վեր օրական պատվաստումների ամենացածր ցուցանիշն է։ Օգոստոսին ամեն օր պատվաստվում էր ավելի քան 20 հազար մարդ։
Ինչ վերաբերում է երեկ 1877 պատվաստումների տարածաշրջանային բաշխմանը, ապա ամենաշատը պատվաստվել են Թբիլիսիում՝ 957, երկրորդ տեղում՝ Իմերեթում, երրորդում ՝ Աջարիայում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
25.10.2021

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər