Վրաստանում աճել է վարակվածների ու մահացածների թիվը

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 359

նոր դեպք: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արձանագրվել է վարակի 288.755 դեպք: Տեղեկատվությունը տարածում է StopCov.ge- ն:
Բուժվել է 526 հիվանդ: Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից բուժվել է 277 829 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում 6 հիվանդ է մահացել: Ընդհանուր առմամբ, Վրաստանում վիրուսից մահացել է 3883 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 13685 թեստավորում , ներառյալ անտիգենի ` 7795 և PCR `5890։
Դրականության մակարդակը ՝ Օրական ՝ 2,62%, վերջին 14 օրը ՝ 2,31%, վերջին 7 օրը ՝ 2,51%
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսը ճանաչվել է որպես համաճարակ `2020 թվականի մարտի 11-ին:
Թոքաբորբի բռնկումը Չինաստանում սկսվել է 2019-ի դեկտեմբերին:
Հունվարի 21-ին Չինաստանը հաստատեց, որ կորոնավիրուսը վարակիչ է:

12․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები
ახალი ამბები