Քննչական ծառայությունը բացահայտել է 535 000 լարի արժողության ոսկու մաքսանենգության փաստ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտմամբ Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի ապրանքների տեղափոխման փաստը։ Մեկ անձ ձերբակալված է։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալն իր ավտոբուսում հատուկ թաքստոցով Սարփի մաքսակետով Վրաստան է բերել չհայտարարագրված, հատկապես մեծ քանակությամբ թանկարժեք  զարդեր։

Քննչական ծառայությունը ավտոբուսից հայտնաբերել և հանել է ավելի քան 5 կիլոգրամ ոսկյա իրեր, որոնց գնահատված արժեքը կազմում է 535 000 լարի։

«Ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ՝ ավտոբուսում հնարավոր այլ թաքստոցներ հայտնաբերելու և լրացուցիչ մաքսանենգ զարդեր հանելու ուղղությամբ։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով»,- ասվում է քննչական ծառայության հաղորդագրությունում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Աղբյուր ՝  პუბლიკა

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google