Մառնեուլիի Ջեո Հոսպիտալի «Քովիդ» բաժանմունքը փակվել է
Կորոնավիրուսով հիվանդներն այլևս չեն բուժվում Մառնեուլիի Ջեո
Հոսպիտալ կլինիկայում։
Ինչպես ասել է նույն բուժհաստատության կլինիկական տնօրեն Թաթա
Շենգելայան, կորոնավիրուսի դեպքերը զգալիորեն կրճատվել են։
«Վերջին շաբաթվա ընթացքում մեկ դեպք է եղել։ Քանի որ մեր
կլինիկան այլևս ընդունիչ չէ, հիվանդին տեղափոխեցինք Թբիլիսի։
Հաստատվելու դեպքում հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն,
կտեղափոխվեն Amtel Hospitals կամ այլ կովիդ հիվանդների ընդունող
կլինիկա: Կա նաև պատվաստման պահանջարկ: Այս փուլում ունենք
պատվաստանյութի 18 դեղաչափ և իսկ պահանճարկը ավելին է, սպասում ենք
նոր չափաբաժինների»,- ասել է Շենգելայան։
Մառնեուլիի Ջեո Հոսպիտալ կլինիկան 2020 թվականին վերածվել է քովիդ
կլինիկայի։
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք,
մահացել է 6 հիվանդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան