Մառնեուլիում նախատեսվում է 200 000 լարիի ենթակառուցվածքային ծրագիր իրականացնել
Մառնեուլի քաղաքում նախատեսվում է իրականացնել 200 հազար լարիի ենթակառուցվածքային ծրագիր։ Այդ մասին ապրիլի 18-ին սակրեբուլոյի նիստում խոսել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն։ Նրա խոսքով, քաղաքի մուտքից՝ Ռուսթավելի փողոցից մինչև Սամեդ Վուրգունի փողոցի վերջը, կկազմակերպվեն մայթերը, էլեկտրալարերը և այլն։

«Մենք պլանավորել և պայմանավորվել ենք քաղաքապետի հետ, տարեվերջին պատրաստվում ենք գնել մի կարևոր նախագիծ, որը կսկսվի քաղաքաի սկզբից և աշխատանքները կավարտվեն՝ սկսած խմելու ջրից, կոյուղաջրերից, ասֆալտից, մայթերից, էլեկտրական լարերից, վերևում շատ վատ տեսք ունի և կկազմակերպվի ստորգետնյա»,- ասել է Գիորգաձեն։

Գիորգաձեի խոսքով, նախագիծը ձեռք կբերվի տարեվերջին, իսկ աշխատանքները կսկսվեն 2023 թվականին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google