Թրեյնինգ Մառնեուլիում քաղաքացիական ներգրավվածության ամրապնդման վերաբերյալ
Եվրոպական միության ծրագրի աջակցությամբ Բնապահպանական հասարակական կազմակերպությունների կովկասյան ցանցը (CENN) իրականացնում է քաղաքացիական հասարակության զարգացման ծրագիր։

Դասընթացներն իրականացվում են Երիտասարդ մասնագետների ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում: Գործունեության նպատակն է ուժեղացնել քաղաքացիական ներգրավվածությունը և ինքնակառավարվող համայնքը Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են տեղեկատվական հանդիպումներ Մառնեուլիի մունիցիպալիտետում, որտեղ կարող են մասնակցել տեղի 18-ից 30 տարեկան երիտասարդները։ Գործող վերապատրաստման դասընթացը ներառում է թե տեսական, թե գործնական աշխատանք թեմայի շուրջ։

Մառնեուլիում քաղաքացիական ներգրավվածության ամրապնդում թեմայով  թրեյնինգ  է ընթանում, որի նպատակն է բարձրացնել Մառնեուլիի բնակչության իրազեկվածությունը քաղաքացիական ներգրավվածության վերաբերյալ: Մասնակցության համար դիմորդները կարող են դիմել մինչև 2024 թվականի մարտի 1-ը։  Ընտրված դիմորդի հետ կամ կհաստատվի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები