Մառնեուլիի 8 փողոցի ջրանցքների վերականգնման մրցույթին ավելացվել 84 886 լարի և երրորդ անգամ է հայտարարվել
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 8 փողոցի ջրանցքների վերականգնման մրցույթ է հայտարարել արդեն երրորդ անգամ՝ ավելացված գումարով։

Մառնեուլիի քաղաքապետարանը ծրագրում էր 387 655 լարիով վերականգնել քաղաքապետարանի տարածքում գործող ոռոգման ջրանցքները, սակայն նոր մրցույթում գումարն ավելացվել է 84 886 լարիով։

Ծերեթելի գյուղի (դպրոցի մոտ), Մառնեուլի քաղաքի՝ Աղմաշենեբելի, Վաժա-Փշավելայի, Լերմոնտովի, Յագլուջիի, Թբիլիսիի, Լաղիձեի և հունվարի 20-ի փողոցների ոռոգման ջրանցքների վերականգնման համար նախատեսվում է 472 541 լարի։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը հոկտեմբերի 26-ին հայտարարել է ոռոգման ջրանցքների վերականգնման առաջին մրցույթը։ Մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել, ինչի պատճառով էլ ճանաչվել է ոչ իրավասու։ Երկրորդ մրցույթը՝ անփոփոխ գնով, Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է դեկտեմբերի 5-ին, իսկ երրորդը՝ փետրվարի 15-ին։

Մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել մարտի 6-11-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագրի կնքումից հետո 91 օրացուցային օրվա ընթացքում։




"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան



Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები